Հայոց ցեղասպանության խաչքար (Մոնտեվիդեո)
Հայոց ցեղասպանության խաչքար (Մոնտեվիդեո) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ուրուգվայ |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության խաչքար (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանից բերված խաչքարը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2010 թվականի ապրիլի 24-ին[1]։ Խաչքարի բացումը կատարել է ՈՒրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն, խաչքարը օծել է Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանը, ներկա են գտնվել նաև Ուրուգվայի կրթության և մշակույթի նախարար Ռիկարդո Էլրիխը և սպորտի ու զբոսաշրջության փոխնախարար Լիլիան Քեշիշյանը[2]։
Ուրուգվայն առաջին երկիրն է, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»։ 1971 թվականին Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է Արմենիա, իսկ 1972 թվականին ծովեզրյա մի պողոտա Ռամբլա-Արմենիա։ «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովեզրյա քաղաքում։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում խաչքարի տեղադրումը ձեռնարկել են Ուրուգվայի ՀԲԸՄ-ի ու ՍԴՀԿ-ի տեղական կառույցները, Հայ ազգային կենտրոնը և «Արմենիա» հրապարակի հանձնախումբը։ Խաչքարի հեղինակն է հայաստանցի վարպետ Ռուբեն Նալբանդյանը, բարերարը՝ ուրուգվահայ Կառլոս Կեցոյանը։