Հայոց ցեղասպանության խաչքար (Ամստերդամ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության խաչքար (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության խաչքար (Ամստերդամ) | |
---|---|
Տեսակ | խաչքար |
Ստեղծում | 2018 |
Երկիր | Նիդերլանդներ |
Քաղաք | Սուրբ Հոգի եկեղեցի |
Բնակավայր | Ամստերդամ |
Շինության ձև | Խաչքար |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Հայոց ցեղասպանության խաչքար, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար Ամստերդամ քաղաքի Սուրբ Հոգի եկեղեցու պատի վրա (Krom Boomssloot 22 Amsterdam)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի տեղադրումը նախաձեռնել է Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը։ Խաչքար տեղադրելու թույլտվությունը Նիդերլանդների հայկական համայնքը ստացել է 2018 թվականի հունվարին, փետրվար ամսին նվիրատվությունների շնորհիվ հավաքվել է 13 հազար եվրո։
Երեք մետր բարձրությամբ նարնջագույն տուֆից խաչքարը պատրաստվել է Հայաստանում։ Սուրբ Հոգի եկեղեցու պատի վրա տեղադրվել է 2018 թվականի ապրիլի 21-ին, բացման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին[1]։ Բացմանը մասնակցել են Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Սադեթ Կարաբուլութը, Ջոել Ֆոորդևինդը, Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Խաչքարի ներքևի մասում փորագրված է.
Ի ՅԻՇԱՏԱԿ ՍՐԲՈՑՆ ՆԱՀԱՏԱԿԱՑՆ ՄԵՐՈՑ |