Հայկական վարունգ(Cucumis melo var. flexuosus) երկար, բարակ մրգի տեսակ, որն ունի վարունգի համ ու տեսք։ Իրականում սովորական սեխի (C. melo) տարատեսակ է, որը սերտորեն կապված է վարունգի հետ (C. sativus)։ Նաև հայտնի է որպես երկար վարունգ, օձավարունգ, օձասեխ և Ուրի՝ Ճապոնիայում։ Հայկական վարունգը չպետք է շփոթել օձադդմի (Trichosanthes spp.) հետ։ Արտաքին շերտը շատ նուրբ է, բարակ, բաց կանաչ։ Չունի դառնության, գրեթե միշտ օգտագործվում է առանց կեղևազատման։ Այն երբեմն կոչվում է նաև գուտահ[1]։
Հայկական վարունգն ունի մոտավորապես 20 սմ երկարություն։ Հավասարապես լավ աճում է ինչպես հողի վրա, այնպես էլ ճաղերին։ Մերձավոր Արևելքի շուկաներում վաճառվում է որպես «մարինացված վայրի վարունգ»[2]։