Jump to content

Հայկական «Նաիրի» համակարգիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նաիրի (այլ կիրառումներ)
Նաիրի-3 համակարգիչը լեհական «Ինֆորմատիկա» թերթում 1977 թվականին

Նաիրին 1963 թվականին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից մշակած երկրորդ սերնդի համակարգիչ է եղել, որն ստեղծվել է ճարտարագիտական նպատակների համար։

ԽՍՀՄ-ում եղել է առաջինը, որ օգտագործել է մանրածրագրային ղեկավարող հանգույց։ Արտադրվել է Հայաստանի Էլեկտրոն և Ռուսաստանի Կազան գործարաններում։ Մինչ 1975 թվական արտադրվել է 500 Նաիրի համակարգիչ։ Նաիրին ցուցադրվել է չորս միջազգային ցուցահանդեսում, և բազմաթիվ արտոնագրեր ձեռք բերել Ճապոնիայից և եվրոպական երկրներից։ ԽՍՀՄ-ի առաջին համակարգչային օգտատերերի միությունն ստեղծվել է Նաիրի օգտատերերի համար[1][2]։ Գլխավոր նախագծողն է եղել Հ. Հովսեփյանը, ով ԽՍՀՄ պետական մրցանակի է արժանացել 1971 թվականին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրին 1963 թվականին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից մշակած երկրորդ սերնդի համակարգիչ է եղել, որն ստեղծվել է ճարտարագիտական նպատակների համար։ ԽՍՀՄ-ում եղել է առաջինը, որ օգտագործել է մանրածրագրային ղեկավարող հանգույց։ Արտադրվել է Հայաստանի Էլեկտրոն և Ռուսաստանի Կազան գործարաններում։ Մինչ 1975 թվական արտադրվել է 500 Նաիրի համակարգիչ։ Նաիրին ցուցադրվել է չորս միջազգային ցուցահանդեսում, և բազմաթիվ արտոնագրեր ձեռք բերել Ճապոնիայից և եվրոպական երկրներից։ ԽՍՀՄ-ի առաջին համակարգչային օգտատերերի միությունն ստեղծվել է Նաիրի օգտատերերի համար։[1][2] Գլխավոր նախագծողն է եղել Հ. Հովսեփյանը, ով ԽՍՀՄ պետական մրցանակի է արժանացել 1971 թվականին։[3]

ԽՍՀՄ-ում եղել է առաջինը, որ օգտագործել է մանրածրագրային ղեկավարող հանգույց։ Արտադրվել է Հայաստանի Էլեկտրոն և Ռուսաստանի Կազան գործարաններում։ Մինչ 1975 թվական արտադրվել է 500 Նաիրի համակարգիչ։ Նաիրին ցուցադրվել է չորս միջազգային ցուցահանդեսում, և բազմաթիվ արտոնագրեր ձեռք բերել Ճապոնիայից և եվրոպական երկրներից։ ԽՍՀՄ-ի առաջին համակարգչային օգտատերերի միությունն ստեղծվել է Նաիրի օգտատերերի համար։[1][2] Գլխավոր նախագծողն է եղել Հ. Հովսեփյանը, ով ԽՍՀՄ պետական մրցանակի է արժանացել 1971 թվականին։[3] Նախագծողը Հրաչյա Հովսեփյանն է,նա ծնվել է 1933թ. Լիբանանում։ 1946թ. ընտանիքի   հետ միասին   տեղափոխվել է Հայաստան, որտեղ և ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ Աշխատանքի է ընդունվել 1956թ Երևանի գիտահետազոտական ինստիտուտում։ Ղեկավարել է մաթեմատիկայի ինստիտուտը, անդամակցել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիային և Մերգելյանի գիտությունների ինստիտուտին:Սակայն որպես լաբարատոր  աշխատել է միայն մեկ տարի, որտեղ հասել է մինչև խմբավար։ Նա դեռ ուսանողական տարիներից սեր էր տածում կիսահաղորդիչների հանդեպ:Հենց այդ պատճառով արեց  ամէն ինչ , որպեսզի հայտնվի Բրուսիլովսկի թիմի կազմում, որը զբաղվում էր ամբողջապես կիսահաղորդիչների վրա հիմնված առաջին սովետական համակարգչի ստեղծմամբ։ Հետագայում սարքը կոչվեց «Հրազդան» և դասվեց էլեկտրոնային ընդհանուր  սարքերի շարքում:Հովսեփյանի գլխավորած խումբը աշխատում էր կառավարման սարքի վրա:«Հրազդանի» վրա աշխատելու տարիների ընթացքում (1958—1965թթ.) Հովսեփյանի հեղինակությունը նշանակալի մեծացավ։ Նա այդ ժամանակ տարվեց միկրոծրագրավորմամբ և ներշնչվեց Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնական Մորիս Ուիլկսի գաղափարներով, որոնք վերաբերվում էին պրոցեսորի հիշողության մեջ պահպանվող ղեկավարվող մեխանիզմների միկրոկնախագծմանը:Տնօրինության ցանկությամբ նոր սարքը պետք է պատրաստվեր ֆրանսիական CAB-500 մոդելի նման, որը 1962թ. ներկայացված էր Մոսկվայում համակարգչային տեխնիկայի միջազգային կոնֆերանսի ժամանակ։ Երկար խորհելու և  քննարկուման  արդյունքում նախագծողներն, որոշեցին ստեղծել սեփական մեքենան, այլ ոչ թե կրկնօրինակեն, որոշում ընդունեցին ստեղծել ամբողջովին նոր համակարգիչ։ Մի քանի տարի տևեց «Նաիրիի» մշակման գործընթացը ,մեքենան ստեղծվեց 1964թ:Մեկ տարի անց թողարկվեց «Նաիրիի» սերիական տարբերակը։

Հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվաբանական սարքը կատարում էր տրամաբանական և թվաբանական գործողություններ։ Օժանդակ ռեգիստրների ֆունկցիան կատարում էին սարքի օպերատիվ հիշողության ֆիքսված արկղիկները:Սարքը նախատեսված էր պահպանման և հրահանգների ձայնագրման համար:Արտաքին սարքը նախատեսված էրարդյունքների և տեղեկատվության մուտքագրման համար։ Այն ներառում էր տպիչ սարք, թղթե ժապավենի պերֆորատոր և հաղորդիչ։ Սարքի աշխատանքի արագությունը կազմում էր վայրկյանում 6 սիմվոլ։ Կախված ռեժիմի ընտրությունից՝ արտաքին սարքը կարող էր աշխատել ավտոնոմ ռեժիմով, առանց մեքենայի։

«Նաիրիի» կառուցվածքը

«Նաիրիի» կառավարման սարքը բաղկացած էր ազդանշանի և կառավարման պանելներից։

«Նաիրին» երկհասցե ծրագրային կառավարման մեքենա էր, որը կատարում էր հրահանգներ։ Առանձնահատկություններից կարելի է նշել այն, որ հնարավոր էր մուտքագրել մաթեմատիկական խնդիրներ, ինչպես նաև օգտագործել մեքենան որպես հաշվիչ սարք։

Հաջողությունը Եվ այսպես, «Նաիրիի» թողարկումն իրական ցնցություն առաջացրեց ԽՍՀՄ-ի համակարգչաշինության ոլորտում։ Մեքենան ուներ բարձր տեխնիկական մակարդակ և կարողանում էր լուծել բարդ խնդիրներ։ Նաև ստեղծվեց Նաիրիի օգտատերերի և ծրագրավորողների ասոցիացիա, որի ամենամյա հանդիպումների ժամանակ մասնակիցները կիսվում էին ծրագրային ապահովման իրենց փորձով։ Շուտով հնարավոր դարձավ, որ օգտատերերն իրենք անհրաժեշտ փոփոխություններ կատարեն «Նաիրի» համակարգչում՝ իրենց պահանջներին համապատասխանեցնելով մեքենան:1965-1967թթ. թողարկվեցին մեքենայի տարբեր մոդիֆիկացիաներ։ Առաջինը «Նաիրի-Մ»-ն էր։ Այն տարբերվում էր բազային մոդելից արտաքին սարքերի փաթեթավորմամբ։ Դրանից հետո թողարկվեց «Նաիրի-Կ»-ն, որտեղ օպերատիվ հիշողությունը մեծացավ մինչև 4096Կ բառով։ Մեկ տարի անց թողարկվեց նաև «Նաիրի-Ս»-ն, որի մուտքագրման հնարավորության համար օգտագործվեց էլեկտրաֆիկացված Consul-254 գրող մեքենան։

«Նաիրի-2» և «Նաիրի-3»

1966թ. թողարկվեց «Նաիրի 2»-ը, որը տարբերվում էր հիշողության չափով՝ մինչև 2048Կ բառ, և արագությամբ։ Նոր մոդելին ավելացվեցին մուտքի և ելքի կատարելագործված սարքեր:Սակայն պետության կողմից ավելի մեծ հետաքրքրության արժանացավ «Նաիրի 3»-ը։ Այն առաջին լուրջ նախագիծն էր, որի ստեղծման համար բավականաչափ գումար ծախսվեց։ Այն առաջին երրորդ դասի սովետական համակարգիչն էր՝ իրականացված հիբրիդային ինտեգրալ սխեմաների հիման վրա։ Սարքը հասցվեց որակական նոր մակարդակի։ Այն ուներ ավելի մեծ ծավալ և ավելի արագ էր աշխատում։ Այն համապատասխանում էր ժամանակի ամենաբարձր տեխնիկական ստանդարտներին։ Այս բարձր որակական մշակումը թույլ տվեց հետագայում թողարկել սերիական մեքենաներ առանց չարչարանքի և ժամանակի կորստի։ Սարքի առանձնահատկություններից մեկը բարձր տեխնոլոգիականությունն էր, որը թույլ էր տալիս կազմակերպել արտադրությունը ցանկացած պրոֆիլով։

«Նաիրի-4»

«Նաիրի» համակարգիչները կարելի է համարել ժամանակակից անձնական համակարգիչների սովետական նախատիպը։ «Նաիրի 4»-ը նախագծված էր՝ որպես այն ժամանակների անձնական համակարգիչ։ Այն դարձավ սովետական համակարգչային տեխնիկայի հաջորդ մեծ ձեռքբերումը։

Արտադրողի ճակատագիրը

«Նաիրի 4»-ի ստեղծման ակտիվ աշխատանքների ժամանակ Հովսեփյանի՝ ԱՄՆ-ում գտնվող հարազատները ներկայացրին ԽՍՀՄ-ից Հովսեփյանի հեռանալու փաստաթղթեր։ Սա Հովսեփյանին դժվար երկընտրանքի առաջ կանգնեցրեց։ Երկար մտորումներից հետո նա որոշեց, որը շատերին շոկի ենթարկեց։ Սկզբում նա հեռացավ ինստիտուտից, որից հետո գնաց Մոսկվա, որտեղ զբաղվեց փաստաթղթեր հավաքելով, որպեսզի լքի երկիրը։ Սակայն, ցավոք, հանդիպել ընտանիքին, արագ չստացվեց։ Հովսեփյանին թույլ չտվեցին գնալ ԽՍՀՄ-ից, ավելին՝ թողեցին «մերժվածների» ցուցակում, ինչի հետևանքով թույլ չէին տալիս աշխատել պետական հիմնարկներում։ Մոտ 10 տարի նա գտնվում էր անելանելի իրավիճակում, և ստիպված էր չաչարվել՝ ամենացածր վարձատրվող և ծանր աշխատանքներ կատարելով, հաճախ նաև հայտնվելով աղքատության և սովի եզրին։

Եվ վերջապես 1988թ.-ի վերջին ԱՄՆ-ի կոնգրեսի և մասնավորապես՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի միջամտությամբ Հովսեփյանին թույլատրեցին լքել երկիրը։ Այդ ժամանակ նրա մեծ ընտանիքից մնացել էր միայն ծեր մայրը և եղբայրը։ Երկրորդ եղբայրը և քույրն արդեն մահացել էին։ Սակայն նրա տաղանդը նոր երկրում պահանջարկ չուներ։ Արտասահմանյան ընկերությունները թերահավատությամբ էին մոտենում սովետական ծեր գիտնականին, ով այդքան տարի չէր աշխատել մասնագիտությամբ և հազիվ թե իմանար ժամանակակից տեխնոլոգիաների մասին:Եվ այդպես, տաղանդավոր և ականավոր գիտնականը դարձավ սովորական աշխատող, ով հազիվ էր ապրուստի միջոցներ հայթայթում։ Նա տեղափոխվեց Լոս Անջելես և աշխատանքի տեղավորվեց համակարգիչների վերանորոգման ընկերությունում։ Այնտեղ նա ապրում է մինչ օրս։ Եվ գուցե Հովսեփյանի ձեռքբերումները մնացել են անցյալում, նրա ներդրումը սովետական համակարգչաշինության ոլորտում անգնահատելի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://ittrend.am/2016/05/03/nairi-machine/

Հայկական Սովետական հանրագիտարան
  1. Արման Քուչուկյան (Հուլիսի 4-7, 2007). «ԵրՄՄԳՀԻ՝ 50 տարի համակարգիչների և տեղեկատվական համակարգերի նախագծման և մշակման գծում (անգլերեն՝ Yerevan Computer Research and Development Institute: 50 years in Design and Development of Computers and Information Systems)». 2007 թվականի ԱրմԹեք Կոնգրեսի տեղեկագիր (անգլերեն՝ Proceedings of ArmTech Congress 2007) (անգլերեն). Սան Ֆրանսիսկո, ԱՄՆ.
  2. «ԵրՄՄԳՀԻ գործունեության համառոտ ակնարկ (անգլերեն)». Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.(չաշխատող հղում)
  3. «Միկրոէլեկտրոնային հայաստանյան ամենամյա միջազգային հինգերորդ օլիմպիադա» (PDF). Երևան. 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.