Jump to content

Հայկազ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Ստեփանյան
ԾննդավայրԳանձակ
Մահվան վայրԲաքու
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն

Հայկազ Ստեփանյան (, Գանձակ), հայազգի ռազմական գործիչ, ֆիդայի, խմբապետ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազ Ստեփանյանի կենսագրության մասին քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է, որ նա ծնվել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Գանձակ քաղաքում։ Պատանի տարիներից անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը[1]։

1914-1919 թվականներին կռվել է Զորավար Անդրանիկի կամավորական բանակի կազմում՝ Թուրքիայի հայկական նահանգներում մասնակցելով հայ-թուրքական և հայ-քրդական բազմաթիվ կռիվների։ Գեներալ Անդրանիկի՝ Հայաստանից հեռանալուց հետո վերադարձել է Գանձակ, որտեղ անդամագրվում է Հայ Յեղափոխական Դաշնակցության տեղական ընդհատակյա զինված ջոկատներին[1]։

Հայկազ Ստեփանյանը Գանձակի տարածաշրջանում կռվել է տեղական բոլշևիկների և մուսաֆաթականների դեմ[1]։

Գանձակ քաղաքում նա բնակվում էր Մեչի մեյդան կոչվող վայրում։ Տարածաշրջանի խորհրդայնացումից հետո հեռացել է դեպի Պարսկաստան, որտեղից 1920-ական թվականներին մեկնել է Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք դարձած Բաքու։ Բնակության նոր վայրում Հայկազ Ստեփանյանը փոխել է իր անվանումը և բնակվել քողարկված անվանումով[1]։

Հայկազ Ստեփանյանի մահվան թվականի և վայրի մասին տեղեկություններ հայտնի չեն։ Հավանաբար նա մահացել է Բաքու քաղաքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Сергей Еремянц Гандзакеци, „Гандзак 1880 - 1916”, Ереван 2010 г.(ռուս.)