Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918-1920 թթ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    Ուշադրությո՜ւն: Այս հոդվածը ենթակա է արագ ջնջման
Այս հոդվածը կարճ ժամանակում ջնջվելու է, քանի որ չունի որևէ իմաստալից բովանդակություն։
Ջնջման պատճառը. անաղբյուր, ժամկետն անցել է։ Կաղապարը փոխարինվել է ԱշբոտՏՆՂ բոտի կողմից, խնդրում ենք համոզվել, որ այս ընթացքում աղբյուր չի ավելացվել


Հիշեցում. նախքան այս կաղապարը տեղադրելը ծանոթացեք Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։ Եթե հոդվածը ենթակա է բարելավման, օգտագործեք {{Ջնջել}} կաղապարը։


[1]Հայկական հետախուզությունը գործողության մեջ (1918-1920 թթ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս պայմաններում կարևոր  նշանակություն է ձեռք բերել Հայաստանի առաջին հանրապետության (1918 թ. մայիսի 28 - 1920 թ. դեկտեմբերի 2) պետական անվտանգության համակարգի ու նրա առանձին կառույցների պատմության  ուսումնասիրումը։

  Պատմական փաստերի համաձայն առաջին հանրապետության պետական անվտանգության համակարգի ռազմաքաղաքական կարևոր կառույցներն են եղել բանակը,ոստիկանություն և հատուկ ծառայությունները։

ՀՀ կառավարության գործունեությունը պետական անվտանգության համակարգի ստեղծման գործում 1918-1920թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետախուզությունը հին արևելյան բանակներում կարևոր տեղ էր զբաղեցնում:Արարատյան բանակը ևս ուներ հետախուզություն, որը բաժանվում էր երկու մասի՝ մարտավարականի ու ռազմավարականի։ Դրանց  գործառույթներից էին տեղեկությունների ու հաղորդումների հավաքումը, արշավանքի հաջող իրականացման համար  ուղեցույցների հայթայթումը, ինչպես նաև մարտական պահպանությունը։

  Բարդ աշխարհաքաղաքական և ռազմական պայմաններում,երբ թուրքերը իրականացրել էին հայ ժողովրդի ցեղասպանությունը,1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։

  Անհրաժեշտ էր կարճատև ժամանակամիջոցում ոչնչից ստեղծել պետական-քաղաքական ուժային անհրաժեշտ կառույցներ,առանց որոնց չի կարող գոյություն ունենալ կազմակերպված և ինքնուրույն պետություն։

  1918 -1920 թթ. ՀՀ կառավարությունը ձգտում էր ունենալ ոչ միայն պետականության  համար կարևոր կառույցներ, ինչպիսիք էին բանակը,խորհրդարանը և այլն, այլև հատուկ ծառայություններ` թե՛հետախուզություն և հակահետախուզություն,թե՛ ներքին գործերի մարմինների լիարժեք ուժային համակարգ, այսինքն` անվտանգության որոշ չափով լիարժեք համակարգ, որը կծառայեր Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության տարաբնույթ խնդիրների լուծմանը, անվտանգության տարբեր խնդիրների լուծմանը տարածաշրջանում, Հանրապետության դեմ ուղղված թշնամական գործողությունների կանխման նպատակով նախօրոք միջոցառումների ձեռնարկմանը։ Հենց այդպիսի նկատառումներից ելնելով, արդեն 1918 թ. երկրորդ կեսին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ եղավ պետական ազգային անվտանգության համակարգի մարմինների ձևավորմանը։ Կազմակերպական-ֆինանսական և կադրային խնդիրների լուծմանն ուղղված առաջին իսկ քայլերը կատարվել են հանրապետության հռչակումից անմիջապես հետո։

  Սակայն առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կազմակերպական-ֆինանսական խնդիրները հեշտությամբ չէին լուծվում, երբեմն էլ արհեստական խոչընդոտներ էին խանգարում՝ դժվարացնելով հայկական հետախուզական ծառայությունների աշխատանքները և ստեղծելով անելանելի իրավիճակ։

    Փուլ առ փուլ ջանքեր էին գործադրվում հետախուզության և հակահետախուզության ծառայությունների աշխատանքների բովանդակությունը հնարավորին չափով ավարտուն դարձնելու համար, ճշգրտվում էին հիմնական օղակները և ստեղծվում նորերը։ Այս ճանապարհին կարևոր քայլ էր արտասահմանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին կից զինվորական ներկայացուցիչների (գործակալ, կցորդ, ատտաչե) ինստիտուտի ստեղծումը:Կատարվել էր զգալի աշխատանք, որի համար Հայաստանի առաջին հանրապետության գեներալ Նիկոլայ Ղորղանյանը ջանք ու եռանդ չէր խնայել, որպեսզի հետախուզության գործը դրվեր լավ հիմքերի վրա։

  Այնուհետև դիվանագիտական կորպուսի կազմում ստեղծվեց զինվորական ներկայացուցչության համակարգ գեներալ Քիշմիշյանի ղեկավարությանբ,ինչը ևս կարևոր քայլ էր հետախուզական գործի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։ Հերթական քայլը կատարվեց նախարարների խորհրդի նիստի ընթացքում։ Որոշվեց Թիֆլիսի դիվանագիտական ներկայացուցչությանը կից զինվորական վարչություն հիմնել։ Հետաքրքիր է նաև նշել Վրաստանում և Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև Բաթումիի հյուպատոսին կից զինվորական կցորդների համար սահմանված նախահաշվի օրինագծի մասին, որն արդեն  հաստատված էր նախարարների խորհրդի կողմից։

  Սակայն դիվանագիտական  ներկայացուցչություները  ոչ մի աջակցություն չեն գտնում և Թիֆլիսում դիվանագիտական ներկայացուցչությանը կից զինվորական վարչությունը վերջնականապես կազմացրվում է` դադարեցնելով իր արդյունավետ գործունեությունը։ Սա նկատելիորեն նեղացնում էր հնարավորությունների շրջանակը, իսկ դա հետախուզական գործի կազմակերպման տեսանկյունից բացասական հետևանքներ ուներ, քանզի ֆինանսական հատկացումները ևս պակասում են, ինչը հետախուզական գործի մեջ կարևոր գործոն է։

  Հայաստանի առաջին հանրապետության հետախուզական ծառայության կազմակերպման հիմնախնդիրների լուծման գործում ֆինանսատնտեսական գործոնները երկրորդական չէին, երբեմն էլ առաջնային էին, և դրանցից շատ դեպքերում կախված էր բազմաթիվ ծրագրերի իրականացումը։

  Վերոհիշյալ տարաբնույթ փատերը ակնհայտորեն վկայում են, որ Հայաստանի առաջին հանրապետության հատուկ ծառայությունները՝ հետախուզությունը և հակահետախուզությունը ստեղծվել են` անցնելով կազմակերպական-քաղաքական բարդ գործընթացների ուղիով, ինչի համար ՀՀ կառավարությունը որոշակի գործողություններ է ձեռնարկել, իրականացրել մի շարք միջոցառումներ,  իր ուշադրությունը ամբողջությամբ կենտրոնացրել հետախուզական գործի կազմակերպման հարցերը քննարկման առարկա դարձնելով կառավարության նիստերում,գործելով շատ բարդ միջավայրում ՝չունենալով հուսալի և իրական դաշնակիցներ։

Հայկական հետախուզական ծառայության կադրերը.ՀՀ Կառավարության գործունեությունը կադրային հիմնախնդիրների ուղղությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918-1920թթ դժվար տնտեսաֆինանսական և ռազմաքաղաքական իրավիճակում հատուկ ծառայությունները աշխատում էին և ջանք չէին խնայում  ինքնուրույն դառնալու`դժվարությամբ հաղթահարելով կադրային պակասը և ձևավորելով հետախուզական և հակահետախուզական գործի կազմակերպման համար անհրաժեշտ  կադրուժը։

  Զինկևիչը և իր զինակիցները այդ գործի առաջնորդներն էին։ Միխայիլ Զինկևիչը ռուսական կադրային բանակի գնդապետ էր(որոշ աղբյուրներում նշվում է,որ նա գեներալ է)։ Զինկևիչը նշանակվում է գլխավոր շտաբի պետի պաշտոնակտար։ 1920թ. հուն25-ին Զինկևիչին Նախարարների խորհուրդը ճանաչել է որպես Հարավային Ռուսաստանում իրենց ներկայացուցիչ։ Այս պաշտոնում Զինևկիչը փորձում է ամեն կերպ օգնել և օգտակար լինել Հայաստանին։

  Գլխավոր շտաբը զբաղվում է զորքերի ռազմաուսումնական հաստատությունների պարապունքների կազմակերպման գործառույթներով և լրտեսության դեմ պայքարի հարցերով։ Գլխավոր շտաբը բաղկացած է հետախուզական և հակահետախուզական բաժանմունքներից,որը զբաղվում է հակառակորդի և տեղանքի մասին տեղեկությունների հավաքագրմամբ,այդ տվյալների մշակմամբ, համակարգմամբ,դրանց դեպի զորքերը ժամանակին առաքմամբ,հսկում է հետազոտության համար բաց թողնվող դրամական գումարների հաշվառումը և կազմակերպում է պայքար հակառակորդի կողմից ծավալված լրտեսական գործունեության դեմ։ Հետախուզության և հակահետախուզության բաժնի պետն ուներ երկու օգնական,որոնցից մեկը տնօրինում էր հակահետախուզությունը,իրենց տրամադրության տակ ունենալով 2 գրագիր` ավագ և կրտսեր։ Գլխավոր շտաբի ստեղծման համահեղինակներից մեկը եղել է Միխայիլ Զինկևիչը։ Գլխավոր շտաբը ուներ մի քանի բաժիններ։

  Ընդհանուր բաժնի պետը Շումովն էր,իր օգնականը` Մենիկ Իվանի Դվերնիցկին։ Սակայն այդ պաշտոնները ցմահ չէին։ Օպերատիվ բաժնի պետը նրա ատեղծման պահից Վլադիմիր Պրիտոմանովն էր,իսկ հետախուզության բաժնի պետը փոխգնդապետ  Ալեքսանդ Կոնստանտինի Շնեուրն էր։

  Հետախուզության բաժանմունքում աշխատում էր Լևոն Գեորգիի Բաշինջաղյանը, հայ նկարիչ և բանաստեղծ Գևորգ Զաքարի Բաշինջաղյանի որդին։ Լևոն Բաշինջաղյանը ծնվել է  1893թ. Թիֆլիսում և վախճանվել 1938թ.։ Հայասատանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Լևոն Բաշինջաղյանը դառնում է  ինքնուրույնության և կայացման ձգտող հայկական պետության պետական անվտանգության համակարգի`հետախուզական ծառայության կարկառուն դեմքերից։ Առաջին աշխարհամարտի և 1918թ. դեպքերը նկարագրաված են Լ. Բաշինջաղյանի «Կովկասյան օրագրում»։ 1918-19թթ. նա հանձնարարությունների գծով սպա էր,ապա ՀՀ զինվորական դատարանի քարտուղարի օգնական,իսկ հետո հետախուզության ռեզիզդենտ Վրաստանում։ Վրաստանում հետախուզության ծառայությունը ղեկավարում էր Արտեմի Քիշմիշյանը։ Բաշինջաղյանը զբաղվել է նաև ուսուցչությամբ և գրական գործունեությամբ։ Դասավանդել է ռուսերեն։ Նրան համեմատել են հայտնի պատմաբան Ե.Վ.Տառլեի հետ,որը տիրապետում էր տարողունակ դարձվածքների,որոնք դասավորված էին մի ամբողջության մեջ։ Նա դառնում է ստալինյան համակարգի անմեղ զոհերից։ 1938թ. Ձերբակալվում է և գնդակահարվում։ Կա նաև այլ վարկած,որ զոհվել է ԳՈՒԼԱԳՈՒ-ի ճամբարներից մեկում։

  Գլխավոր շտաբի հակահետախուզական բաժանմունքը ղեկավարում էր Արտեմի Նիկիտայի Հովհաննեսովը։ Հետախուզական բաժանմունքի ընդհանուր մասը գլխավորում էր Պյոտր Պալիևը։  ՀՀ հետախուզական ստորաբաժանումները զբաղվում էին հաղորդագրությունների հավաքմամբ և ընդհանուր տեղեկատվական բնույթի զեկուցագրերի, ամփոփագրերի կազմամբ։ Հակահետազոտության բաժնի գործառնությունները ձեռքբերված տեղեկության հիման վրա իրականացվող օպերատիվ-հետաքննչական խնդիրներն էին։ Բացի այդ,այս բաժինը իր մեջ էր ներառել որոշակի աշխատանքներ երկրի սահմաններից դուրս։

  ՀՀ հատուկ ծառայության և հետախուզության վառ դեմքերից է փոխգնդապետ Ալեքսանդր Կոնստանտինի Շներտը։ Ծնվել է 1884թ. օգս 20-ին Ս.Պետերբուրգում։ Նա Հայաստանի Առաջին հանրապետության բանակի, նրա հատուկ ծառայությունների  սպաներից էր։ Շներտը  փոխարինել է զինվորական նախարարության զորքերի հրամանատարի գլխավոր շտաբի պետ Զինկևիչին։ Շնեուրը մեկնում է կամավորական բանակ,որտեղ ծառայում է մինչև 1920թ.,այնուհետև հայտնվում է տարագրության մեջ և հայտնվում ռուս էմիգրանտների շարքերը։ Նա մասնակցում էր ՀՀ զանազան զորմասերում իշխող իրավիճակի ստուգմանը,չարաշահումների և բացթողումների բացահայտմանը։

  Հայկական հետախուզության մեջ իր վաստակն ունի Տիգրան Թադևոսի Դևոյանցը։ Ծնվել է Երևանում։ Դևոյանցը հայտնվում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման գործընթացներում որպես փորձառու հետախույզ և մասնակցում է հայկական հետախուզական ծառայության բարդ գործառույթներին`դառնալով նորաստեղծ զինվորական նախարարության գլխավոր շտաբի հետախուզական և հակահետախուզական բաժանմունքի պետերից մեկը։ Միջնակարգ դպրոցում ուսուցչություն անելու նպատակով` նա քննություն է հանձնում և ստանում «Մաթեմատիկայի մասնագետ» տիտղոսը։ Վրաստանի Հանրապետություն գնացքով անցնելու ժամանակ 1918թ. վրացի սպաները ձերբակալում են նրան։ Նա մեղադրվում է որպես տաճիկ(թուրք) լրտես։ Նրան տանում են Մետեխի բանտ,որտեղ բազում հայեր կային և դրանց մեջ էին նաև գնդապետ Շմագայլովը և Միխուն Քուչարյանցը,որը իբր թե Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ էր և վրացիների համար`ահաբեկիչ)։ Դևոյանցը կարողանում է փախչել բանտից։

  Հայաստանի առաջին հանրապետության հետախուզության և հակահետախուզության մեջ իր տեղն ունի Հոհվան Խան-Կոտուրսկին։ Հովհան Խան-Կոտուրսկին ՀՀ հատուկ ծառայությունների կողմից ձեռնարկվող ամենավճռական տեղամասերում էր։ Նա տվյալներ է բերում թուրքական զորքերի տեղաբաշխման մասին Երզնկայում,Էրզրումում և Բայբուրդում։ Նա նաև հայտնում է,որ մայրաքաղաքից այնտեղ է ժամանել Քյազիմ փաշան։

  Վահագն Գալուստի Մուրադյանը ծնվել է 1896թ.։ Նա 1919-20թթ. եղել է հետախուզական բաժնի պետ,այնուհետև աշխատել է Գլխավոր շտաբում։ 1926թ. Նշանակվում է «Անդրպետառի» լիազորված ներկայացուցիչ հյուսիս-արևմտյան Պարսկաստանում`Անդերկրոմի որոշմամբ։ Ռուսական Կովկասյան բանակի քայքայումից հետո նա մնում է հայկական զորամասում,լինում հրամանատար և մասնակցում թուրքերի դեմ ուղղված բոլոր ռազմական գործողություններին։ Նա ապօրինաբար ձերբակալվում է և դատապարտվում 10 տարով։

  Միքայել Նիկիտայի Դոդոխյանը Հայաստանի հետախուզության ժամանակաշրջանում  իրականացնում է հակահետազոտության բաժանմունքին վերաբերող գործառույթներ,իրականացնում ձերբակալություններ, խուզարկություններ և հետաքննություններ։ Հետագայում նա անցնում է քաղաքացիական աշխատանքի ֆինանսների ժողկոմատում,միաժամանան նաև Հայկական ազգային ընկերություն`իրականցնելով  ակումբային աշխատանք։

  Ստեփան Գրիգորի Երամովը զբաղվել է արտաքին   դիտարկմամբ։ Սկզբում աշխատել է Խաչատրյանի,այնուհետև Խան-Կոտուսկու գլխավորությամբ։ Նա նույնպես ձերբակալվել է և կեղծ մեղադրանքների հիման վրա դատապարտվել։   Գրիգորի Իսահակի Խաչատրյան,մարդ,որը ակտիվ մասնակցություն է ունեցել հետախուզական ու հակահետախուզական աշխատանքներում։ 1921թ. Փետրվարյան ապստամբության ձախողումից հետո նա տեղափոխվում է Պարսկաստան, ուր մնում է 2,5 տարի։ Այդ տարիներին նա կորցնում է կապը իր դաշնակիցների հետ։ Վերադառնալով` նա տեղավորվում է մի գյուղում և պահպանում իր կապերը դաշնակիցների հետ։

1918-1920թթ Հայաստանի Հանրապետության հետախուզությունը ուղղված հակաթշնամական գործողությունների դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա)ՀՀ հետախուզական ծառայության գործունեությունը հանրապետության տարածքում[խմբագրել | խմբագրել կոդը]

  Հայաստանի առաջին հանրապետության հետախուզական ծառայությունն իր գործունեությունը սկսել է 1918թ-ի կեսերին։ Այն զանազան տեղեկություններ է հայթայթել թշնամական ուժերի կողմից ծրագրավորվող սադրանքների մասին և կանխել է հակառակորդի լրտեսների ծավալած գործունեությունը հանրապետության տարածքում։ ՀՀ հետախուզական ծառայությունը այս ծրագրի շրջանակում  դրսևորվել է հնարավորինս  լավագույն ձևով։ Չնայած այդ  ամենին՝նրանք արդյունքի չհասան։ Հայաստանի Հանրապետությունը նորաստեղծ հանրապետություն էր և բացի դա դեռևս չուներ կադրային որակյալ համակարգ և փորձառու մասնագետներ։ Դրան էլ ավելացել է կայսրության դարավոր փորձը։ Այդ ժամանակ գոյություն ունեին նաև տեղական նշանակության խնդիրներ։ Դրանցից ամենամեծը՝երկրի ներսում գտնվող մուսուլմանների անհնազանդությունն էր տեղական իշխանությունների նկատմամբ։ Նրանք հաճախակի ապստամբում էին և իրենց տագնապալի տրամադրություններով լարված իրավիճակում  պահում իշխանություններին։ Հետախուզության գործունեությանը նպաստում էին նաև հյուպատոսարանները։ Նրանք ՀՀ-ին կարևոր տեղեկություններ էին հայտնում հակաթշնամական գործողությունների մասին։ Հետախուզությունների առումով հարկ է  անդրադառնալ  Գլխավոր շտաբի հետախուզական բաժնի պետի օգնական  պրապորշչիկ Հովսեփյանի գրությանը՝կապված ադրբեջանա- թուրքական ձգտումների հետ Կարսի մարզի մի շարք բնակավայրերում(ինչը հաստատավում է նաև Հայաստանի Հանրապետությունում գտնվող ֆրանսիական ռազմական  ներկայացուցչության սպա Ա. Պուադեբարի տվյալներով,որը պնդում է 1918թ-ի վերջերին 1919թ -ի  սկզբներին թուրք գործակալների  քարոզչության  փաստի մասին տվյալ տարածքում)։ Հետախուզական ամփոփագրում հաղորդվում էր,որ  ստացված  տեղեկությունների համաձայն՝ “Շուրայի” նախկին փոխնախագահ Ալի Ռիզան,փախչելով Բաթումիի բանտից,Թիֆլիսով անցել է Ղարաչախ,այնտեղից էլ՝Աշխաբայի շրջան,որից հետո՝Զարուշատով Օլթիի շրջան,ավելացնելով,որ կասկածներ չկան,որ Ադրբեջանը ձգտում է Աղաբաբայի,Զարիշատի,Արդահանի և Օլթիի շրջանում  ստեղծել “երկրորդ  Ղարաբաղը”։ Մոտալուտ վտանգը հասկանալով՝հայերը  փորձեցին իրենց հետախուզական գործունեությունը  էլ ավելի ուժեղացնել։ Այսպիսով,պրապորշչիկ Հովսեփյանը տվյալներ է բերել թաթարների՝քրդերի հետ համագործակցության մասին,որ այդ  կապակցությամբ զրուցել է Էրզրումում գտնվող անգլիական շտաբի գնդապետ Ա.Ռաուլենսոնի հետ։ Հատկանշական է նաև Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի 1919թ-ի օգոստոսի 22-ի ՀՀ ՆԳ  նախարարին ուղղված զեկույցը,որտեղ հաղորդվում է Արդահանի շրջանում վրացկան զորամասերի  լրտեսական֊-հրահրիչ  գործողությունների մասին։

  Վրացիները օգտվելով Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ քաղաքական կացությունից՝ակտիվացնում էին իրենց ռազմաքաղաքական  գործունեությունը  և հետախուզությունը  սահմանակից բոլոր շրջաններում,հատկապես՝Արդահանում և Կարսում,և համագործակցում էին ադրբեջանական իշխանությունների հետ,թեև Տիգրան Դևոյանցը այդ մտքի հետ համաձայն չէր։ Նա նշում էր,որ “վրացիները  այստեղ չեզոք էին,և Կարսի նահանգի մեջ չունեին իրենց գործակալները”։ Սակայն նրանց հետագայում կատարած գործողություններից երևում է,որ Տ.Դևոյանցը այնքան էլ ճիշտ չէր։

  1919թ-ի հունիսի 17-ին հետախուզական բաժանմունքը  թողարկում է գաղտնի ամփոփագիրը(N 19),որը տեղեկատվություն էր  պարունակում ոչ միայն Թուրքիայում,Վրաստանում և Ադրբեջանում տեղի ունեցած վերջին կարևոր իրադարձությունների մասին,այլև ՀՀ տարածքի  մահմեդական բնակչության շրջանում տեղի ունեցող անհնազանդությունների մասին։ Ամփոփագրում հետախուզական բաժանմունքի  պետի պարտականությունները կատարող Հ.Խան Կոտուրսկին և նրա  օգնականը՝պրապորուչիկ  Նազարբեկյանը,տեղեկացնում էին ոչ միայն Կարսի մարզում ընթացող դեպքերի,այլև Ղամարլուի շրջանում ադրբեջանա-թուրքական  գործակալների քայքայիչ աշխատանքների մասին։ Հետախուզության հավաքած տեղեկատվությունը հնարավորություն էր տալիս  գործողությունների ծրագիր մշակել թշնամու նկատմամբ։ Բավականաչափ մանրամասն է Զանգիբասարի և Բոյուք -Վեդիի վերաբերյալ  Գլխավոր շտաբի հետախուզական բաժնի 1920թ-ի հունիսի 17-ի  ամփոփագիրը,որում նշվում է  Թուրքիայից գրեթե անընդմեջ ժամանող ուխտաքարավանների մասին՝զենքով և զանազան  ապրանքներով լի։ Այսպիսով,ՀՀ կառավարությունը,հենվելով Երևանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչների  Բաքու ուղարկված գաղտնի  հեռագրերի ու գրությունների,ինչպես նաև  այլ աղբյուրների վրա,”Հայաստանի  հակահետախուզությունը  կարողանում էր գաղտնազերծել,չէր հավատում  լուրերին”,այսինքն՝փորձում էր  արդյունավետ աշխատել և  ձեռք բերել ՀՀ  անվտանգության ապահովման տեսանկյունից  արժեքավոր տեղեկույթ։

Բ)Հետախուզական և հակահետախուզական բաժանմունքի գործունեությունը՝ուղղված ադրբեջանական  գործակալների սադրանքների դեմ։Խան-Թեքինսկու  դավադրության բացահայտումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս  ենթավերնագրում  հեղինակը ներկայացրել է Ադրբեջանի և որոշ ադրբեջանական  պաշտոնյաների հակահայկական գործողությունների մասին։ Ադրբեջանական դեսպան Մամեդ Խան-Թեքինսկին երկրի զանազան  կողմերում ուներ գործակալներ,իր գործողությունների իրագործման  համար  Բաքվից խոշոր գումարներ էր  պահանջում և գաղտնի տեղեկություններ հաղորդում իր կառավարությանը՝միևնույն ժամանակ պահանջելով ուժ գործադրել ՀՀ կառավարության վրա։ Նա զբաղվում էր բացահայտ  լրտեսությամբ և արժեքավոր տեղեկություններ հաղորդում հայկական բանակի կառուցվածքի և զինվածության մասին։ Հետագայում Հայաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Յակուլյանը  շուտով բացահայտեց այն ձևը,որով Խան-Թեքինսկին  հեռագրեր էր փոխանակում իր կառավարության հետ։ Հայաստանի Հանրապետությունը որոշակի միջոցներով կարողացավ նրանց  այդ հեռագրերը գաղտնազերծել  և ապահովել Հայաստանի Հանրապետության  անվտանգությունը։

Հետախուզական բաժանմունքի ձեռնարկած միջոցառումները Թուրքիայի և այլ երկրների կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ սադրիչ գործողությունների կանխարգելման ուղղությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918-1980թթ․ ստեղծված բարդ իրադրությունում էլ Հայկական հետախուզական ծառայությունը փորձում էր ոչ միայն ոտքերի վրա կանգնել, այլև հնարավորինս արդյունավետ հակազդել Թուրքական մեքենայություններին ՀՀ-ի նկատմամբ, որի կուսակցական-քաղաքական ու ռազմական առաջնորդների պատկերացումները և ընդհանուր մարտավարությունը գտնվում էին Սևրյան ոգորումների շրջանակներում, որի պայմաններում էլ Հայ հետախույզների կողմից հայթայթված տեղեկությունը նրանց կողմից հաշվի էր առնվում այնքանով, որքանով նրանք պատկերացնում և նպատակահարմար էին գտնում։ Եվ այն, որ այդ դժվարին օրերին ՀՀ հետախուզական ծառայությունն իր գործակալն ունեցավ Թուրքիայում, դա էլ արդեն քիչ չէ, և անտեսել այդ փաստը, անտրամաբանական է, քանզի հենց Կ․Պոլսից ձեռք բերվող փաստերը կարրող էին օգտակար լինել ՝ նպաստելով Հայկական բանակի հաջողոություններին, ինչը խելամտորեն և լիովին չհաշվառվեց պետաքաղաքական, զինվորական այրերի վերին <<հարկերի>> կողմից, երբեմն էլ նույնիսկ հեգնական վերաբերմունքի արժանացավ հայ հետախույզների քրտնաջան աշխատանքը ՝ ավելի շատ վստահելով օտար սպաների <<ազնիվ խոսքերին և շաղակրատական բնույթի դատարկ ու սնամեջ հավաստիացումներին>> ՝ գավառական քաղաքական մտախելակերպի մեջ պարփակվելով։

Հայտնի է, որ հաղթահարելով զգալի ֆինանսական, տեխնիկական-տնտեսական և կազմակերպչական-կադրային դժվարություններ, ՀՀ հետախուզական և հակահետախուզական ծառայությունը հնարավորինս ձգտում էր լուծել անվտանգության ապահոմվան հիմնախնդիրները, ձեռք բերել անհրաժեշտ տետեղեկատվություն ռազմաքաղաքական կացության և Անդրկովկասում ու նրա շուրջ աշխարհաքաղաքական ուժերի դասավորվածության, Թուրքիայի կողմից ձեռնարկվող ռազմաքաղաքական պատրաստությունների և մեքենայությունների մասին։ Ակներև է սակայն, որ հատուկ ծառայությունների թուլությունն արտահայտվեց նրանում, որ նրանք մասնավորապես 1920 թ․-ի աշնանը բռնկված թուրք-հայկական պատերազմի նախօրյակին, համեմատաբար աղոտ պատկերացումներ ունեին հենց այդ թուրքական բանակի թե թվաքանակի, թե պլանների և թե առհասարակ շատ հարցերի վերաբերյալ։

Տարբեր հեղինակներ հակասական տվյալներ են բերում այս ժամանակաշրջանի մասին, մասնավորապես թուրքական բանակի թե ռեալ կազմի և թե թվաքանակի մասին։ <<Տաճիկները լուռ ու անաղմուկ պատրաստվում էին Հայաստանի վրա արշավելու։ Հայկական կառավարությունը շատ ուշ իմացավ նրանց այդ դիտավորության մասին>>, - գրում է ժամանակակիցը ՝ Յ․ Իրազեկը։ Մեկ այլ ժամանակակից ՝ Կ․ Սասունին, ևս անդրադառնալով այս հարցին, գրում է, որ այն ժամանակ, երբ թուրքական բանակը Հայաստանի սահմանների վրա, Նախիջևանի և Կարսի նահանգներում նախապատրաստություններ էր տեսնում և ուներ ճյուղավորված լրտեսական ցանց, որի միջոցով ստանում էր անհրաժեշտ և տեղին տեղեկատվություն, ապա հայկական բանակի թիկունքն այդ ժամանակ անապահով վիճակի մեջ էր։

Սակայն հենվելով Հայ Գնդունու տվյալների վրա, արդարացիորեն բնականոն երևույթ չի կարելի համարել նաև այն հանգամանքը, որ 1920թ․ պատերազմի անմիջական նախօրյակին <<Արդահանի և Կարսի բնիկ թուրք երևելիներէն ոմանք Երևանի կառաւարութեան ապշեցուցիչ աչառութեամբ ու ծանծաղամտությամբ, պաշտօնական պատերազմը չսկսած>> նույնիսկ հաճախակի այցելություններ են կատարել սահմանային շրջանի բնակավայրերը, այցելել են <<սահմանագլուխը պաշտպանելու կոչված մեր գնդերը>>, այսպիսով գիտակ պահվելով <<մեր բոլոր պետական-զինվորական բնույթ կրող>> խնդիրներին, այսինքն ըստ էության առնց որևիցե դժվարություններ հայթայթելով անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանային շրջանի անց ու դարձի մասին, մեկ այլ կապակցությամբ բոլորովին հակառակ օրինակն է բերում։

Ռ․ Հովհաննիսյանը բերելով վկայակոչումներ թուրքական նախապատրաստությունների և այն մասին, որ դեռ 1918թ․ Թուրքիայի ռազմական նախարարը արտոնել էր Անդրկովկասում գտնվող բանակային սպաներին ծառայության մտնել Հյուսիսային Կովկասի և Ադրբեջանի Հանրապետություններում։

Ըստ հեղինակի Առաջին Հանրապետության վերը բերված ժամանակակիցների <<դատողություններում>> արծածված մտքերի ու եզրահանգումների շփոթ է նկատվում, և հեղինակի կարծիքով չի կարելի ժամանակացի կողմից արտահայտված ամեն մի միտք հալած յուղի տեղ ընդունել, քանզի վերջիններս հանդիսանալավ այդ դեպքերի անմիջական մասնակիցները հոգեբանորեն փորձելով ազատվել որոշակի բարդություններից, փորձել են իրական պատճառահետևանքային կապերը, այդ թվում նաև Հայկական բանակի 1918-1920թթ․ սայթաքումների և ձախողումների բոլոր հնարավոր և անհնարին թվացող պատճառները որոնել այլ տեղ և այլ չափումների մեջ դիտարկել պատմաքաղաքական հայտնի իրողությունները։

Օգտագործված գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր

Վիրաբյան Վ., Հայկական հետախուզությունը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին (1918 -1920 թթ.), Երևան, 2003թ․, 228Էջ։


  1. Վիրաբյան, Վանիկ (2003թ.). Հայկական հետախուզությունը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին(1918-1920թթ.). էջ 228.