Համավարակ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համավարակ
իտալ.՝ Nel contagio
ՀեղինակՊաոլո Ջորդանո
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԳիտահանրամատչելի գրականություն
Բնօրինակ լեզուիտալերեն
Երկիր Իտալիա
Հրատարակման տարեթիվ2020

«Համավարակ» (իտալ.՝ Nel contagio), իտալացի ֆիզիկոս և գրող Պաոլո Ջորդանոյի էսսեն, որը հրատարակվել է 2020 թվականի մարտի 26-ին[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաոլո Ջորդանոն գրքում խոսում է կորոնավիրուսի տարածման, կարևորության մասին։ Հեղինակը վիրուսի տարածումը կապում է կեղծ լուրերի, բնապահպանական ճգնաժամի, ազգայնականության ու այլատյացության հետ։ Ջորդանոն գրքում նշել է, որ ինչպես գործարանները վերածվում են դիմակների արտադրության, այնպես էլ մենք՝ գրողներս, կարող ենք մեր ներդրումը տալ ուրիշներին՝ մտքի առումով[2]։

Գրքում տեղ են գտել հրեա պատմաբան և փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարիի կորոնավիրուսի մասին երկու հոդված։ Էսսեն հրատարակվել է 30-ից ավել երկրներում, այն մեծ հետաքրքրություն առաջացնել զանգվածային լրատվամիջոցներում և ընթերցողների շրջանում[3]։

2023 թվականին Ջեննի Ֆիլյանի թարգմանությամբ գիրքը «Newmag» հրատարակչությունը հրատարակել է հայերեն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Arriva 'Nel contagio' di Paolo Giordano - Libri - Ansa.it». Agenzia ANSA (իտալերեն). 2020 թ․ մարտի 24. Վերցված է 2024 թ․ մայիսի 4-ին.
  2. Nel contagio di Paolo Giordano: “Il virus ci sta chiedendo di essere uniti nella tempesta”
  3. Paolo Giordano «Nel contagio»
  4. Համավարակ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]