Հաճնի գավառակ
Գավառակ | |
---|---|
Հաճն | |
Վարչական տարածք | Կիլիկիա |
Վիլայեթ | Ադանայի վիլայեթ |
Գավառ | Քոզանի գավառ |
Այլ անվանումներ | Հաճըն, Հաճին, Հաջին, Հաջն, Հարզան |
Տեղաբնականուն | քոզանցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Հաճն, գավառակ Կիլիկիայում, Ադանայի նահանգի Քոզանի գավառում։ Կենտրոնը Հաճն քաղաքն էր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ բնակչությունը 1915 թվականին ենթարկվել է ցեղասպանության։ Ըստ նահանգապետի ներքին գործոց մինիստրության հեռագրի այստեղից տեղահան է արվել 10539 հայ։ 1920-1921 թվականներին թուրքերը կոտրեցին հայ ժողովրդի դիմադրությունը, ավերեցին Հաճնը և մնացած գյուղերը։ Գավառակը իսպառ զրկվեց հայերից։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին ուներ 28 000 բնակիչ, որից 21 000-ը՝ հայեր։ Բնակիչները խոսում էին Հաճնի բարբառով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, այգեգործություն, արհեստներն ու առևտուրն էր։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավառակի գյուղերի մեծ մասն ուներ հայկական վարժարան։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավառակն ուներ 84 գյուղ[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 322
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|