Հակընդդեմ հայց
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հակընդդեմ հայց, քաղաքացիական դատավարությունում հայցվորի դեմ դատարան ներկայացրած պատասխանողի ինքնուրույն պահանջը։ Հակընդդեմ հայցը քննարկվում է հայցի հետ և համարվում է հիմնական հայցից պաշտպանվելու միջոց։ Հակընդդեմ հայցը նպատակ ունի՝
- կատարել հաշվակցում սկզբնական հայցի հետ (օրինակ, գույքին պատճառած վնասի համար հայցվորի պահանջի դիմաց պատասխանողը պահանջում է վճարման ժամկետը լրացած իր պարտքը)
- մերժել հայցը (օրինակ, մայրը երեխայի համար ապրուստի միջոց է պահանջում, իսկ հայրը ժխտում է իր հայրությունը)
- կատարել վեճի համատեղ քննարկում՝ հաշվի առնելով սկզբնական և հակաընդեմ հայցի միջև փոխադարձ կապը (օրինակ, հայցվորը պահանջում է իր սեփականությունը, իսկ պատասխանողը՝ նրա պահպանման ծախսերը)։
Հակընդդեմ հայցով դատարան դիմելու որոշակի ժամկետ է սահմանված։ Ժամկետի խախտմամբ հանձնված դիմումը դատարանն ընդունում է իր հայեցողությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 66)։ |