Jump to content

Հաթերք (բերդավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաթերք (այլ կիրառումներ)

Հաթերք (Հայթերք, Խաթերք), բերդավան միջնադարյան Խաչենի իշխանության Հաթերք գավառում, Տրտու (Թարթառ) գետի ձախ ափին։ XII-XIII դդ.` Հաթերքի իշխանության կենտրոնը։ Ավերվել է XV-XVI դդ., ակկոյունլու և կարակոյունլու թուրքական ցեղերի ասպատակությունների հետևանքով։ XVI դարի վերջին Հաթերքի բնակիչները բերդավանի ավերակներից ոչ հեռու հիմնել են նույնանուն գյուղը (այժմ`Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանումՄխիթար Գոշն իր «Գիրք Դատաստանի» երկն ավարտել է Հաթերքում՝ Հաթերքի գահերեց իշխան Վախթանգի ապարանքում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 46