Կրուգոբայկալսկի ապստամբություն (1886)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրուգոբայկալսկի ապստամբություն
Թվական1866 թվական, հունիսի 24-ից հուլիսի 25
ՎայրԻրկուտսկի
ԱրդյունքԱպստամբության կասեցում
Հակառակորդներ
Լեհ անջատողականներՌուսաստան Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Նարցիզ Ցելինսկի #†
Վլադիսլավ Կոնտովսկի #†
Յակով Ռոյներ #†
Սերնո-Սոլովեվիչ Նիկոլայ #†
Գուստավ Շարամովիչ
անհայտ
Կողմերի ուժեր
700Մի քանի հազար
Ռազմական կորուստներ
300 մահացած, մնացածը գերիանհայտ
Ընդհանուր կորուստներ

Կրուգոբայկալսկի ապստամբություն, ապստամբություն, որը բարձրացված էր աքսորյալ լեհերի կողմից Մերձբայկալում 1866 թվականի ամռանը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963-1864 թվականներին Լեհաստանում և Հյուսիս-արևմուտքում ապտասմբության ճնշումից հետո նրա հազարավոր մասնակիցներ աքսորվում էին Լեհական թագավորությունից և արևմտյան նահանգներից դուրս, շատերը՝ բնակվելու և դատապարտվելու Ռուսական կայսրության խորքերը, այդ թվում՝ Սիբիր։

1866 թվականի ապրիլին կայսր Ալեքսանդր II-ի կողմից հայտարարվում էր ներում լեհական աքսորյալներին․ զգալի կրճատվում էր տաժանակիր աշխատանքի ժամկետները, իսկ կարճ ժամկետները փոխարիվում էին կարճաժամկետ աքսորաբնակեցումներով։

Այդ ժամանակ Կրուգոբայկալսկի տրակտի կառուցման վրա աշխատում էին շուրջ 700 լեհ դատապարտյալներ՝ 200 վերստի վրա 50-100 հոգանոց խմբերով։

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1866 թվականի ամռանը լեհերի մի մասը, որոնք աշխատում էին ճանապարհի շինարարության վրա, որոշում են զինաթափել պահակախումբը և գնալ Բայկալ, որտեղ նրանք ուզում են ազատագրել մնացած լեհական աքսորյալներին և Մոնղոլիայի միջոցով փախչել դեպի Չինաստան հույսով գտնել անգլիական նավեր, որպեսզի Ամերիկայով վերադառնան Եվրոպա։ Ապստամբությունը գլխավորում էր ռուսական բանակի նախկին կապիտան 48-ամյա Նարցիզ Ցելինսկին, և 30- ամյա դաշնակահար Գուստավ Շարամովիչը։ Նրանց օգնականները եղել են 30-ամյա վարշավացի Վլադիսլավ Կոտովսկին, ով աքսորված էր «ազգային ժանդարմեայի» պատկանելիության և ոստիկանության գործակալի սպանության ներգրավվածության կասկածանքով, և 23-ամյա Յակով Ռեյները։

Ապստամբության գաղափարների բարձրացումը Սիբիրում կիսում էին լեհերի հետ նաև ռուս հեղափոխականները, մասնավորապես՝ Ն․ Ա․ Սերնո-Սոլվեվիչը, ով իր շրջապատի անունից կապեր է հաստատում լեհերի հետ, բայց մահանում է Իրկուտսկի ճանապարհին։

Լեհերը գաղտնի զենք և սնունդ էին պատրաստում։ Կազմիր Արցիմովիչի գլխավորությամբ տաժանակիրների խմբերը Կուլտուկ կայարանում գաղտնի դարբնոցում կոփում էին մի քանի տասնյակ կոսեր (ուղիղ փայտի վրա հագցված գերանդու սայր՝ լեհական ապստամբների ավանդական զենք) և պատրաստել էին 20 ֆունտ չորահաց և աղի պաշար։ Ինչպես նաև, նրանց դրոշի վրա գրված էր իրենց կարգախոսը՝ «Մեր և ձեր ազատության համար»։

Աքսոր դեպի Սիբիր․ «Հրաժեշտ Եվրոպա»

Ապստամբության ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 24-ի երեկոյան կուլտուկյան խմբերից մեկը (48 մարդ) հարձակվեց իր պահակախմբի վրա, և զենք ու ձիեր խլելով շարժվեցին տրակտով առաջ դեպի Ամուսկայա փոստային կայան, որտեղից կրկին զինաթափեցին զինվորներին, խաթարեցին հեռագրային կապըը Իրկուտսկի հետ, և իրենց միացած մարդկանց հետ՝ շարժվեցին առաջ։ Ճանապարհին նրանք փչացրին հեռագրային կապը և վերացրին մի շարք կամուրջներ, դրա հետ միասին՝ համալրվելով զենքով և զինամթերքով։

Տրակտում աշխատող ոչ բոլոր լեհերն էին ապստամբության կողմնակից, իսկ նրանցից ոմանց ապստամբները ուժով էին ստիպում միանալ իրենց։

Հունիսի 26-ին Իրկուտսկում ապստամբությունը հայտնի դարձավ։ Տագնապի հնչելուց հետո հետապնդման համար բարձրացվեցին և ուղարկվեցին կազակները և կորպուսի երեք ջոկատ։

Հունիսի 27-ի գիշերը ապստամբները՝ Ռեյների և Կատկովսկու գլխավորությամբ, ժամանեցին Լիխոնավսկայա կայարան։ Կայարանը պահպանող զինվորները բարիկադներ կազմեցին կայարանում և կրակում էին պատուհանների միջով։ Նրանց օգնության հասավ մայոր Ռիկի շարասյունը (80 մարդ), որոնք անցել էին շոգենավով Բայկալով։ Զինվորները հետևեցին «ազատ լեհերի սիբիրյան լեգեոնին» (ինչպես իրենք էին իրենց անվանում) մինչև Բիստրոյ գետը, որտեղ հունիսի 28-ին կամրջի մոտ՝ Միշիխա կայարանից ոչ հեռու, կայացավ որոշիչ մարտը, որտեղ լեհերը ջախջախվեցին, իսկ նրանց առանձին խմբերը կազմալուծվեցին և երեք շաբաթ շարունակ թափառում էին տայգայում՝ փորձելով անցնել սահմանը։ Նրանց դեմ ուղարկվեցին խոշոր ուժեր, որոնք նրանց դեմ մարտի բռնվեցին (հուլիսի 9-ին Տեմնիկ գետի հովտում, ապա հուլիսի 14-ին Ուրբանտույ ուղու վրա և վերջապես հուլիսի 25-ին՝ կրկին Տեմնիկ գետի հովտում)․ վերջին բախման ժամանակ լեհերը, կրակելով ծախսեցին ողջ զինամթերքը և հանձնվեցին։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական դատը ապստամբների նկատմամբ կայացավ Իրկուտսկում հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 9-ը։ Դատարանի առև կանգնեց 683 մարդ, որոնցից մեղավոր ճանաչվեցին 418-ը։ Վերջիվերջո պատժվեց 326 մարդ, որոնցից 7-ը մահապատժի ենթարկվեցին, 197-ը՝ ցմահ բանտարկության, իսկ 122-ի բանտարկության ժամանակը երկարացվեց։ Արևելյան Սիբիրի գեներալ-նահանգապետ Մ. Ս. Կորսակովը 7-ից հաստատեց միայն 4 մահապատիժ՝ Ցելինսկուն և Շարամովիչին՝ որպես ապստամբության կազմակերպիչներ, և Ռեյներին ու Կատովսկուն՝ որպես «խմբավորումների ղեկավարների», որոնք այրել էին Լիխանովսկայան։ Նրանց մահապատժի ենթարկեցին 1886 թվականի նոյեմբերի 15 (27)-ին Իրկուտսկում[1]։

Տարբերակներից մեկի համաձայն՝ Կորսակովը խնդրել է Ալեքսանդր II-ին ներում շնորհել մահվան դատապարտվածներին, թագավորը նման բան թույլատրել է, սակայն արդեն ուշ էր․ փոստով հասել է մեկ ամիս անց՝ առաջին 4 դատապարտյալների մահվանից հետո[2]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբությունից հետո և հավանաբար, նրա շնորհիվ՝ աքսորված լեհերի դրությունը Սիբիրում որոշ չափով լավացավ։ Ապստամբության մասին լուրը հասավ Ավստրիա և ուշադրություն գրավեց այն ավստրահպատակների մասով, որոնք մասնակցել էին լեհական ապստամբությանը և ուղարկվել Սիբիր։ Որոշ հայցումներից հետո նրանցից ոմանք վերադարձվեցին հայրենիք։

Հիշողություններ ապստամբության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1867 թվականին իրադարձությունների թարմ տպավորությունների ներքո՝ լեհ բանաստեղծ Կորնել Ուեյսկին գրեց «Իրկուտսկում սպանվածների հիշատակին» բանաստեղծությունը։

1967 թվականին Իրկուտսկի փողոցներից մեկը՝ Տրանսպորտնայան (մինչև 1920-ական թվականները՝ «Սեմինարսկայա») այդ իրադարձությունների պատվին վերանվանվեց Լեհ Ապստամբների փողոց և կրում է այդ անունը մինչ օրս[3][4]։

Վերջերս Իրկուտսկի գավառագետների կողմից հայտնաբերվեցին մահապատժի ենթարկված լեհերի գերեզմանները Իրկուտսկ քաղաքի Զնամենսկայա արվարձանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կովալ Ս. Ֆ. Ճշմարտության և կամքի համար, Արևելա-Սիբիրյան գրքային հրատարակչություն, Իրկուտսկ, 1966.
  2. «irk․ ru/sm/2004/22/012001․ html Իգոր Պոդշլիվալով։ Ե՛վ մեր, և՛ ձեր ազատության համար». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. Килессо Г. Т. Улица имени…, Восточно-Сибирское книжное издательство, Иркутск, 1989
  4. «Мемориальные доски и памятники Иркутска». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коваль С. Ф. За правду и волю, Восточно-Сибирское книжное издательство, Иркутск, 1966
  • Стефан Кеневич (Stefan Kieniewicz), Historia Polski 1795—1918, Wydawnictwo Naukowe PWN, Waszawa 2000.
  • Восстание поляков в Сибири в 1866 году // Сибирский архив. Журнал археологии, истории и этнографии Сибири. – Иркутск, №6, апрель 1912, стр. 176-184