Կուպերլյա ջրվեժ
Ստորին կասկադ | |
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | Ռուսաստան |
Կուպերլյա ( բաշկիրերեն՝ Күперле, ռուս.՝ Куперля), ջրվեժ Բաշկորտոստանի «Բաշկիրիա» ազգային պարկում, Նուգուշ գետի Կուպերլյա վտակի վրա։ Կուպերլյա ջրվեժը և բնական կարստային կամարը Բաշկիրիայի բնության ստեղծած բնական տեսարժանություններից են։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուպերլյա ջրվեժը գտնվում է Հարավային Ուրալում, «Բաշկիրիա» ազգային պարկում Բաշկորտոստանի Հանրապետության Մելեուզի շրջանում, շրջկենտրոն Մելեուզ քաղաքից ոչ հեռու։ Կուպերլյայից ոչ հեռու կիրճի վրա կա կարստային կամուրջ։ Ջրվեժն առաջանում կամրջանման բնական կամարի տակով թեքության վայրում[1]։
Կարստային կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարստային կամուրջն առաջացել է քարածխային ժամանակաշրջանում, երբ Կուպերլյա գետի խորությունը ընդամենը 10 մետր էր։ Դարերի ընթացքում կամրջի մի մասը տաշվել է։ Ժայռը լվացող ջուրը պոկել է դրա մի մասը։ Այսպես հայտնվել է բնական կամարը։ Երկու կամարները՝ միահյուսված են իրար։
Կամուրջը ռելիեֆում կարստի դրսևորման բավականին հազվադեպ ձև է։ Այն ստորգետնյա գետերի հուներով կարստային ապարների լվացման, սառույցի և ձյան ոչնչացման հետ կապված երևույթների ավերածության մնացորդն է։ Այն կախված է ջրի հոսքերի վրա՝ ձևավորելով գեղեցիկ թաղածածկ կամար[2]։
Ջրվեժը կամրջի տակով գահավիժելով անցնում է խորը ձորով։ Հատակից բարձրությունը 20 մ է, կամրջի լայնությունը՝ 4 մ, կախովի մասի երկարությունը՝ 10 մ[3]։ Ջրվեժը բաղկացած է երեք կասկադից, ջրվեժի ամենաբարձր կետը գտնվում է մոտ 15 մ բարձրության վրա։ Իջնելիս անցնում է գետնի տակ, իսկ ամառվա հորդառատ անձրային օրերին կածանից, որը մի փոքր զառիկողություն ունի, ջրերը թեքվում են 10 մետրանոց բլրի վրայով։ Դեպի ներքև իջնող ճանապարհին կա ստորգետնյա կարստային կամուրջ։
Կուպերլյա գետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուպերլյա առվակը Նուգուշ գետի վտակն է։ Ջուրն արագ է շարժվում կասկադի զառիթափի շնորհիվ և քանի որ գետի հատակը, ինչպես և լանդշաֆտը, շատ անհարթ է։ Ընթացիկ անկումը մի քանի կիլոմետրի վրա 100 մ է, դրան գումարվում են արագ հոսքեր՝ ստեղծելով իդեալական միջավայր ջրվեժի ձևավորման համար։
Կապելյա առվակի ջրերը սառն են, բայց շատ մաքուր, քանի որ ջրվեժը գտնվում է բնակեցված վայրերից հեռու։ Գարնանը ձնհալի հետևանքով ջրի հոսքը շատ ուժեղ է։ Ամռանը, ինչպես և շատ այլ ջրվեժներ, այն չորանում է, մնում է մի փոքրիկ առվակ[4]։
Ջրվեժը գտնվում է Նուգուշի ջրամբարի մոտ, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում և գտնվում է Նուգուշ գետի հոսանքով դեպի վեր[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «УРАЛ. Иллюстрированная краеведческая энциколопедия | К КУН–КУП | Книги энциклопедии фотоальбомы об Урале купить | Издательство Квист | Николай Рундквист». quist.pro. Վերցված է 2024 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Водопад Куперля и карстовый мост на вездеходе | Отдых в Башкирии» (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Карстовый мост Куперля». nasledie.tengri.ru. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Водопад Куперля». Турбаза Малиновка (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Национальный парк «Башкирия»: ВОДНО-ПЕШИЙ МАРШРУТ «КАРСТОВЫЙ МОСТ И ВОДОПАД КУПЕРЛЯ»». web.archive.org. 2009 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Водопад Куперля
- Водопад Куперля
- «Водопад Куперля и Карстовый мост». nashural.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուպերլյա ջրվեժ» հոդվածին։ |