Jump to content

Կույր երաժիշտը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կույր երաժիշտը
ռուս.՝ Слепой музыкант
ՀեղինակՎլադիմիր Կորոլենկո
Տեսակվիպակ և գրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակված էRusskiye Vedomosti?
Հրատարակման տարեթիվ1886

Կույր երաժիշտը, նորավեպ, որի հեղինակն է ռուս գրող Վլադիմիր Կորոլենկոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կույր երաժիշտը» նորավեպը առաջին անգամ տպագրվել է 1886 թվականին Русские ведомости թերթում։ Կորոլենկոն պատմվածքի սկիզբն ուղարկել է տպագրության, երբ այն դեռ ավարտված չէր, և գրողը դժգոհ էր տեքստից։ Յուրաքանչյուր հաջորդ հրապարակման հետ նա ուղղում էր պատմությունը (ընդհուպ մինչև վեցերորդ հրատարակությունը 1898 թվականին)։ Խմբագիր Վ. Գոլցևին գրած նամակում Կորոլենկոն այս նորավեպը անվանել է «ամենաչսիրածը իր բոլոր ստեղծագործություններից»[1]։ Միաժամանակ գրողին դուր են եկել պատմվածքի որոշ գլուխներ։ Վերանայումը վերաբերում էր Էվելինայի կերպարի խորացմանը (որի նախատիպը գրողի մայրն էր)[1], հեղինակը մեծացրել է պատմվածքի հոգեբանությունն ու բազմազանությունը։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորավեպը պատմում է մի տղայի՝ Պետյա Պոպելսկու կյանքի մասին, որը ծնվել է կույր և չի կարողանում ստանալ այն ուրախությունը, որը երեխան ստանում է աշխարհը տեսնելով, բայց բնությունը նրան շնորհել է երաժշտության շնորհ, և նա քեռի Մաքսիմի հետ միասին խորանում է երաժշտության աշխարհում։ Որոշ ժամանակ անց նա հանդիպում է Էվելինային՝ մի աղջկա, որը հետագայում դարձավ նրա կինը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը բուռն արձագանք առաջացրեց ընթերցողների, այդ թվում՝ կույրերի մոտ։ Այսպիսով, Ալեքսանդր Մոիսեևիչ Շչերբինան (1874-1934), այն ժամանակվա միակ կույր պրոֆեսորը Ռուսաստանում, 1915 թվականին նամակ գրեց Կորոլենկոյին, որտեղ բացասաբար էր գնահատում պատմվածքում Պյոտրի հոգեբանության նկարագրությունը։ Նա հետագայում հրատարակեց գրքույկ այդ մասին[2]։ Շչերբինան բազմիցս առերեսվել էր այն փաստին, որ տեսնող մարդկանց գաղափարները կույրերի հոգեբանության մասին ձևավորվում են Կորոլենկոյի պատմությամբ։ Կույր փաստաբան Ա.Մ. Բիրիլևը, ինչպես Շչերբինան, կարծում էր, որ Կորոլենկոն ուռճացնում է իր հերոսի տառապանքը։ Նրա կարծիքով, եթե մարդը «կույր է ծնվում կամ սովոր է կուրությանը, ապա տարաձայնություններ չկան, նա չի ապրում ոչ մի ներքին պայքար, ոչ տառապանք, ոչ ընկճախտ»[3]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիան նովելի հիման վրա նկարահանել է համանուն ֆիլմ[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тарасенко Олеся Сергеевна. Литературно-художественный спор о слепоте М. А. Осоргина с В. Г. Короленко // Филологические науки. Вопросы теории и практики. 2016. № 9-2 (63).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Минц С. И. Проблема народности искусства в повести В. Г. Короленко «Слепой музыкант» // Известия Академии наук СССР. Отделение литературы и языка. — М.: Изд-во АН СССР, 1953. — Т. XII. Вып. 4. — С. 315—326 [1] Արխիվացված 2023-03-10 Wayback Machine
  2. Щербина А. «Слепой музыкант» Ко­роленка как попытка зрячих проникнуть в психологию слепых (в свете моих соб­ственных наблюдений). М., 1916,
  3. Золотницкая Р. Л. Неизвестный корреспондент В. Г. Короленко // Русский язык. 1986. № 4. С. 167—171.
  4. https://www.imdb.com/title/tt0054316/, Слепой музыкант