Կոնստանտին Խուդաբաշյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խուդաբաշյան (այլ կիրառումներ)
Կոնստանտին Խուդաբաշյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26 (մարտի 11), 1909[1] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | անհայտ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1932)[1] |
Պարգևներ |
Կոնստանտին Իսահակի Խուդաբաշյան (փետրվարի 26 (մարտի 11), 1909[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - անհայտ), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1958)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը (1932)։
Խուդաբաշյանի նախագծերով կառուցվել են Երևանում՝ մետաղական կոնստրուկցիաների գործարանի թերթագլանման արտադրամասը (1953), էլեկտրաապարատների (1953), դաշնամուրի (1965, ճարտ. Մ. Յասմաճյանի և Վ. Ավետիսյանի հետ), Կիրովականում՝ քիմիական մանրաթելի (1957-1962, ճարտ. Բ. Հարությունյանի, ինժեներներ Բ. Դանոյանի, Գ. Բալյանի հետ), «Ավտոմատիկա» (1965, ճարտարչապետ՝ Կառլեն Անանյանի հետ) գործարանները։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Архитектура промышленных предприятый Советской Армении,, E., 1976
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 97)։ |