Jump to content

Կոնստանդինա (Բյուզանդիայի կայսրուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանդինա
Բյուզանդիայի կայսրուհի
14 օգոստոսի, 582 - 23 նոյեմբերի, 602
Նախորդող Ինո Անաստասիա
Հաջորդող Լեոնտիա
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 560
Վախճանի օր 605
Վախճանի վայր Քաղկեդոն, Բյուզանդական կայսրություն
Թաղված Monastery of Saint Mamas
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Տիբերիոս Բ
Մայր Ինո Անաստասիա
Ամուսին Մորիկ
Զավակներ Թեոդոսիոս, Տիբերիոս, Մարիա, Պօղոս, Հուստինոս, Հուստինիանոս, Անաստասիա, Կլեոպատրա, Թեոկտիստա և Պետրոս

Կոնստանդինա (560 - 605, Քաղկեդոն, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի կայսրուհի (582-602), Մորիկ կայսեր կինը, Տիբերիոս Բ Կոստանդինի և Ինո Անաստասիայի դուստրը։ 582 թվականից մինչև իր մահ կրել է «Ավգուստա» տիտղոսը։ Կոնստանդինայի կենսագրությունը նկարագրված է Թեոֆիլակտոս Սիմոկատտեսի, Պողոս Դիակոնուսի և Հովհաննես Բիկլարենսիսի տարեգրություններում։

13-րդ դարում կազմված «Վրացական տարեգրությունում» Կոնստանդինան սխալմամբ համարվում է Խոսրով Բ Փարվեզի դուստրը[1]։ Համաձայն ավելի ուշ տարբերակների, Կոնստանդինան, իր դստեր՝ Մարիայի միջոցով եղել է նրա զոքանչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարի դուստր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը՝ Տիբերիոսը, Հուստինոս Բ-ի օրոք ծառայում էր որպես էքսկուբիտորների կոմիտ։ Ըստ հեղինակների՝ կայսրը պարբերաբար տառապում էր խելագարության նոպաներից, որոնց ժամանակ նա չէր կարողանում կատարել իր պարտականությունները․ Ենթադրվում է, որ Հուստինոսի հոգեկան հիվանդությունը սկսվել է 573 թվականի նոյեմբերին՝ Սասանյան Պարսկաստանի շահ Խոսրով Ա Անուշիրվանի կողմից Դարա կարևոր ամրոցի գրավման մասին լուրը ստանալուց հետո[2]։ Ըստ Գրիգոր Տուրցիի, այդ պահին կայսրության միակ ուժը եղել է ինքնակալի կինը՝ Աելիա Սոֆիան, Հուստինիանոս Մեծի կնոջ՝ Թեոդորայի զարմուհին։ Եվագրիոս Սքոլաստիկոսը հայտնում է, որ Սոֆիային հաջողվել է ինքնուրույն երեք տարվա զինադադար կնքել Խոսրովի հետ։ Բայց որպես ռեգենտ արդյունավետ իշխանություն ունենալու համար նրան աջակիցներ էին պետք, և այդ պատճառով նա Տիբերիոսին ընտրեց որպես կայսերակից[2]

Ըստ Թեոփանես Խոստովանողի տարեգրության՝ Հուստինոսը 574 թվականի դեկտեմբերի 7-ին Տիբերիոսին պաշտոնապես կեսար է նշանակում[2]։ Նա նաև որդեգրվում է կայսեր կողմից և այդպիսով դառնում նրա օրինական ժառանգը[3]։ Ինոն ստանում է «կեսարիսա» տիտղոսը և դառնում կայսրության երկրորդ կինը կայսրուհուց հետ, իսկ Կոնստանդինան և նրա քույր Հարիտոն դառնում են կայսերական ընտանիքի անդամներ[4]։

Հովհան Եփեսացու «Եկեղեցական պատմություն»-ը և Թեոփանես Խոստովանողի «Ժամանակագրություն»-ը վկայում են, որ ինքը՝ Սոֆիա կայսրուհին ծրագրել էր Հուստինիոսի մահից հետո ամուսնանալ Տիբերիոսի հետ[3]։ Նրա այդ ժամանակվա ամուսնությունը գնահատվում էր որպես վիրավորանք նրա համար, և Ինոյին ու նրա դուստրերին արգելեցին մտնել Կոստանդնուպոլսի Մեծ պալատ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]