Կողքավիզ կրիաները ունեն 2 ընտանիք, պելոմեդուզներ՝ 14 տեսակով, և օձավիզ կրիաներ՝ 31 տեսակով։ Առավել տարածված է տարատարուգա տեսակը, որի մարմնի երկարությունը մինչև 80 սմ է, ապրում է Ամազոն գետի շրջակայքում։ Կողքավիզ կրիաները սնվում են մանր ձկներով, որոնց որսում են երկար պարանոցի շնորհիվ։ Ձվադրում են ավազի մեջ փորած փոսիկներում։ Որոշ կողքավիզ կրիաներ ունեն արդյունագործական նշանակություն, միսը, ձուն օգտագործում են որպես սնունդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 531)։