Կոլումբիայի դրամահատարան
Տեսակ | թանգարան և դրամահատարան |
---|---|
Երկիր | Կոլումբիա[1] |
Տեղագրություն | Բոգոտա[1] և La Candelaria? |
Հիմնադրված է | դեկտեմբերի 11, 1996 |
Բացված | դեկտեմբերի 11, 1996 |
Ժառանգության կարգավիճակ | Կոլումբիայի ազգային հուշարձան |
Պաշտոնական կայք |
Կոլումբիայի դրամահատարան կամ Կոլումբիայի դրամագիտական հավաքածու (իսպ.՝ Casa de Moneda — Collección numismática del Banco de la República), Բոգոտա քաղաքում գտնվող դրամագիտական թանգարան։
Դրամահատարան[խմբագրել | խմբագրել կոդը]
1621 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 3-րդի հրամանով Բոգոտայում դրամահատարան հիմնադրվեց։ Այդ նույն տարում Բոգոտայում (այլ տեղեկություններով՝ Հնդկական Կարթախենայում, Կոլումբիա) հատվել է Ամերիկա մայրցամաքի պատմության մեջ առաջին ոսկե մետաղադրամը[2]։ Տևական ժամանակ դրամահատարանն իրենից ներկայացնում էր ձուլման վառարաններով դարբնոց, բայց 18-րդ դարի կեսերին Ֆերդինանդ 6-րդ թագավորը հրամայեց ընդլայնել դրամահատարանի շենքը և յուրացնել մետաղադրամների մեքենայացված արտադրության գործընթացը։ Վերակառուցված դրամահատարանը վերաբացվեց 1756 թվականին։
Հաջորդ 250 տարիների ընթացքում դրամահատարանը զգալիորեն ընդլայնվեց և մի քանի անգամ վերակառուցվեց։ Չնայած սրան, հաջողվել է պահպանել շենքի յուրօրինակ ճարտարապետական առանջնահատկությունները և 1975 թվականի օգոստոսի 11-ին դրամահատարանը հայտարարվեց Կոլումբիայի ազգային հուշարձան։
Դրամագիտական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը լայն հասարակության համար բացվել է 1996 թվականի դեկտեմբերի 11-ին։ Այցելության համար մատչելի է մշտական դրամագիտական հավաքածուն, արվեստի ցուցահանդեսը և մի քանի ժամանակավոր ցուցահանդես։ Հավաքածուի մեջ ներկայացված են տարբեր մետաղադրամներ, թղթադրամներ, նկարներ, ոսկե իրեր և այլ ցուցանմուշներ, որը թույլ է տալիս հետևել երկրի դրամաշրջանառության բազմադարյա պատմությանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Arthur L. Friedberg, Ira S. Friedberg Gold Coins of the World: From Ancient Times to the Present : an Illustrated Standard Catalog With Valuations. — 8. — Coin & Currency Institute, 2009. — С. 183. — 766 с. — (GOLD COINS OF THE WORLD). — ISBN 0871843080