Կնորրի ռեակցիաներ
Կնորրի ռեակցիաներ, ազոտ պարունակող հետերոցիկլային միացությունների սինթեզի եղանակներ.
- ծծմբական թթվի առկայությամբ կետոկարբոնաթթուների արիլամիդների ներմոլեկուլային կոնդենսացմամբ 2-օքսիքինոլինների ստացում՝
- Հիդրազինների և կետոթթուների էսթերների կոնդենսացմամբ 5-պիրազոլոնների սինթեզ՝
- Ակտիվ մեթիլենային խումբ պարունակող կետոնների և ամինակետոնների կոնդենսացմամբ պիրոլների ստացում՝
- դիկետոններից և ամոնիակից կամ առաջնային ամիններից պիրոլների ստացում։ Կնորրի ռեակցիաները լայնորեն կիրառվում են լաբորատոր և արդ. օրգանական սինթեզման, հատկապես դեղանյութերի (օրինակ, անտիպիրինի, ամիղոպիրինի, անալգինի) և ներկանյութերի (քինոլինցիանինային, պիրազոլոնային և այլն) ստացման համար։
Ռեակցիաները մշակել է գերմանացի քիմիկոս Լ. Կնորրը (L. Knorr) 1884 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 496)։ |