Jump to content

Կիրան Տիրնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրան Տիրնի
Kieran Tierney
Տիրնին Սելտիկի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Մեն կղզի Մեն կղզի
Ծննդյան ամսաթիվ հունիսի 5, 1997(1997-06-05)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Դուգլաս, Մեն
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 3
Պատանեկան կարիերա
2005-2015 Շոտլանդիա Սելտիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2019 Շոտլանդիա Սելտիկ 102 (5)
2019-ներկա Անգլիա Արսենալ 2 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Շոտլանդիա Շոտլանդիա Մ18 1 (1)
2015-2016 Շոտլանդիա Շոտլանդիա Մ19 4 (0)
2016-ներկա Շոտլանդիա Շոտլանդիա 12 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 22-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 22-ի, 2019

Կիրան Տիրնի (անգլ.՝ Kieran Tierney, հունիսի 5, 1997(1997-06-05)[1][2], Դուգլաս, Մեն), շոտլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրնին Սելտիկի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի ապրիլի 22-ին՝ փոխարինման մտնելով Դանդիի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Սելտիկի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 15-ին՝ Սենտ Ջոնստոնի դեմ խաղում[6]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց 2015 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Ֆեներբահչեի դեմ խաղում[7]։ 2016 թվականի ապրիլի 9-ին Տիրնին 2 գոլային փոխանցում տվեց Մոտերուելի դեմ խաղում՝ օգնելով Սելտիկին հաղթել 2-1 հաշվով[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի մայիսի 15-ին՝ Մոտերուելի դեմ խաղում[9]։ 2015-16 մրցաշրջանում Տիրնին անցկացրեց 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[10]։ Այս մրցաշրջանում Սելտիկը հաղթեց Շոտլանդիայի առաջնությունը[11], իսկ Տիրնին ճանաչվեց Սելտիկի և Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[12], ինչպես նաև՝ ընդգրկվեց Շոտլանդիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[13]։ 2016 թվականի հունիսի 24-ին նա 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[14][15]։

2016-17 մրցաշրջան

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Տիրնին անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Բարսելոնայի դեմ 7-0 հաշվով ավարտված խաղում[16]։ Հոկտեմբերի 27-ին նա ծանր վնասվածք ստացավ մարզման ժամանակ՝ բաց թողելով 2 ամիս[17]։ Շոտլանդացին խաղադաշտ վերադարձավ 2017 թվականի հունվարի 22-ին՝ Շոտլանդիայի գավաթի Ալբիոն Ռովերսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[18][19]։ Հունվարի 29-ին Տիրնին 2 գոլային փոխանցում տվեց Հարթ օֆ Միդլոտիանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[20]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[21]։ Այս մրցաշրջանում Սելտիկը ազգային տրեբլ նվաճեց՝ հաղթելով Շոտլանդիայի առաջնությունը[22], Շոտլանդիայի գավաթը[23] և Շոտլանդիայի լիգայի գավաթը[24], իսկ Տիրնին 2-րդ անգամ ճանաչվեց Սելտիկի[25] և Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[26] և ընդգրկվեց Շոտլանդիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[27]։

2017-18 մրցաշրջան

2017 թվականի օգոստոսի 8-ին՝ Շոտլանդիայի լիգայի գավաթի Կիլմարնոկի դեմ խաղում Տիրնին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Սելտիկի ավագի թևկապով[28]։ Այս խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[29]։ Հոկտեմբերի 25-ին շոտլանդացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աբերդինի դեմ խաղում[30]։ 5 օր անց՝ հոկտեմբերի 30-ին Տիրնին երկարաձգեց իր պայմանագիրը Սելտիկի հետ մինչև 2023 թվականը[31][32]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 55 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[33]։ Նա 3-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Սելտիկի[34] և Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[35]՝ օգնելով Սելտիկին 2-րդ տարին անընդմեջ ազգային տրեբլ նվաճել՝ հաղթելով Շոտլանդիայի առաջնությունը[36], Շոտլանդիայի գավաթը[37] և Շոտլանդիայի լիգայի գավաթը[38]։

2018-19 մրցաշրջան

2018 թվականի աշնանը Տիրնին Շոտլանդիայի առաջնության 4 խաղում անընդմեջ դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել Սենտ-Ջոնսթոնի, Հիբերնիանի, Դանդիի և Հարթ օֆ Միդլոտիանի դեմ հանդիպումներում[39][40][41][42]։ Նոյեմբերի 8-ին նա գոլ խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում, իսկ Սելտիկը հաղթեց 2-1 հաշվով[43]։ Դեկտեմբերի 2-ին Տիրնին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Շոտլանդիայի լիգայի գավաթի եզրափակչի Աբերդինի դեմ խաղում[44]՝ օգնելով ակումբին նվաճել գավաթը[45][46]։ 2018-19 մրցաշրջանում Սելտիկը կրկին ազգային տրեբլ հաղթեց՝ նվաճելով Շոտլանդիայի առաջնությունը[47][48], Շոտլանդիայի գավաթը[49][50] և Շոտլանդիայի լիգայի գավաթը[45][46]։ Ակումբի կազմում Տիրնին անցկացրեց 170 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ[51][52]։

Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 8-ին Տիրնին 25 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Արսենալ[53][54][55][56]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 24-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[57][58]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Քրիսթալ Փելասի դեմ խաղում[59][60]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրնին ներկայացրել է Շոտլանդիան մինչև 18 և մինչև 19 տարիքային երիտասարդական հավաքականներում[61]։ Շոտլանդիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մարտի 10-ին՝ Չեխիայի և Դանիայի դեմ խաղերի համար[62]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց մարտի 29-ին՝ Դանիայի դեմ ընկերական խաղում[63][64]։ Առաջին հանդիպումը հավաքականի ավագի թևկապով անցկացրեց 2017 թվականի նոյեմբերի 9-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում[65][66]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[67]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սելտիկ 2014–15 Պրեմիերշիպ 2 0 0 0 0 0 0 0 2 0
2015–16 23 1 4 0 4 0 2 0 33 1
2016–17 24 1 5 1 9 0 2 0 40 2
2017–18 32 3 5 0 14 0 4 1 55 4
2018–19 21 0 2 0 14 1 3 0 40 1
Ընդհանուր 102 5 16 1 41 1 11 1 170 8
Արսենալ 2019–20 Պրեմիեր Լիգա 2 0 0 0 3 0 2 0 7 0
Կարիերայի ընդհանուր 104 5 16 1 44 1 13 1 177 8

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[67]

Շոտլանդիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 2 0
2017 7 0
2018 3 0
Ընդհանուր 12 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելտիկ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Scotland - K. Tierney - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Who is Kieran Tierney? The best defensive mind in the UK wanted by Man Utd & Arsenal | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «Dundee FC - Celtic FC, Apr 22, 2015 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  6. «St. Johnstone FC - Celtic FC, May 15, 2015 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «Celtic FC - Fenerbahce SK, Oct 1, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «Motherwell FC - Celtic FC, Apr 9, 2016 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «Celtic FC - Motherwell FC, May 15, 2016 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «Kieran Tierney | Football Stats | Celtic | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  11. 11,0 11,1 «Celtic celebrate fifth straight Scottish title with thumping win over Motherwell». Eurosport UK. 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  12. 12,0 12,1 «Leigh Griffiths: Celtic forward named PFA Scotland Player of the Year». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  13. 13,0 13,1 «PFA Scotland Teams of the Year 2016». PFA Scotland (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  14. «Celtic: Kieran Tierney signs five-year contract extension». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  15. «Kieran Tierney signs five-year contract extension with Celtic». Evening Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  16. «FC Barcelona - Celtic FC, Sep 13, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  17. «Kieran Tierney: Celtic and Scotland defender ruled out for two months». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  18. «Albion Rovers FC - Celtic FC, Jan 22, 2017 - SFA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  19. «Albion Rovers 0-3 Celtic». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  20. «Celtic FC - Heart of Midlothian FC, Jan 29, 2017 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  21. «Kieran Tierney | Football Stats | Celtic | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  22. 22,0 22,1 «Celtic secure sixth-successive Scottish Premiership title with eight games to spare». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  23. 23,0 23,1 «Celtic 2-1 Aberdeen: Brendan Rodgers' side win Scottish Cup and the domestic treble». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  24. 24,0 24,1 «Aberdeen 0-3 Celtic: Rodgers wins first trophy as Hoops boss». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  25. 25,0 25,1 «Tierney is Celtic's best young player again». Manx Radio. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  26. 26,0 26,1 «Celtic seal a treble of awards at PFA Scotland ceremony». STV Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  27. 27,0 27,1 Evans, Michelle. «PFA Scotland Teams of the Year 2017». PFA Scotland (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  28. «Celtic 5-0 Kilmarnock». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  29. «Celtic FC - Kilmarnock FC, Aug 8, 2017 - Scottish League Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  30. «Aberdeen FC - Celtic FC, Oct 25, 2017 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  31. Cuddihy, Paul. «Delight as Kieran Tierney signs new six-year deal with Celtic» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  32. «Kieran Tierney: Celtic left-back signs new six-year contract». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  33. «Kieran Tierney | Football Stats | Celtic | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  34. 34,0 34,1 Staff, Newsroom. «Captain is a treble winner at Celtic Player of the Year event» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  35. 35,0 35,1 «BREAKING: PFA Scotland's Young Player of the Year winner revealed». The Scottish Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  36. 36,0 36,1 «Celtic 5-0 Rangers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  37. 37,0 37,1 «Celtic 2-0 Motherwell». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  38. 38,0 38,1 «Motherwell 0-2 Celtic». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  39. «St. Johnstone FC - Celtic FC, Oct 7, 2018 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  40. «Celtic FC - Hibernian FC, Oct 20, 2018 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  41. «Dundee FC - Celtic FC, Oct 31, 2018 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  42. «Celtic FC - Heart of Midlothian FC, Nov 3, 2018 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  43. «Celtic FC - RB Leipzig, Nov 8, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  44. «Celtic FC - Aberdeen FC, Dec 2, 2018 - Scottish League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  45. 45,0 45,1 45,2 «Celtic claim Scottish League Cup after Ryan Christie strike denies Aberdeen». The Guardian (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 2. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  46. 46,0 46,1 «Scottish League Cup final: Celtic 1-0 Aberdeen - Rodgers leads holders to seventh straight trophy» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  47. 47,0 47,1 Butler, Michael (2019 թ․ մայիսի 4). «Celtic seal eighth straight Scottish Premiership title – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  48. «Celtic wins 8th straight Scottish league title». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  49. 49,0 49,1 Murray, Scott (2019 թ․ մայիսի 25). «Hearts 1-2 Celtic: 2019 Scottish Cup final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  50. «Celtic win historic treble-treble with Scottish Cup win». The Star Online (անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  51. Simpson, Christopher. «Arsenal Reportedly Close to Agreeing £25M Kieran Tierney Deal with Celtic». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  52. Andrew Allen (2019 թ․ օգոստոսի 8). «Confirmed: Kieran Tierney signs for Arsenal». Arseblog News - the Arsenal news site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  53. «Kieran Tierney joins on long-term deal». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  54. «Kieran Tierney: Celtic defender completes £25m Arsenal move» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  55. «Kieran Tierney: Arsenal sign Celtic defender on Deadline Day». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  56. «Arsenal Confirm Signing of Kieran Tierney From Celtic for £25m». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  57. «Arsenal FC - Nottingham Forest, Sep 24, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  58. «Arsenal 5-0 Nottingham Forest: Unai Emery praises Gabriel Martinelli after League Cup brace» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  59. «Arsenal FC - Crystal Palace, Oct 27, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  60. Stadium, Nick Ames at the Emirates (2019 թ․ հոկտեմբերի 27). «Granit Xhaka turns on jeering Arsenal fans as Crystal Palace hit back to draw». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  61. Jones, Adam (2018 թ․ հուլիսի 1). «Everything Everton fans needs to know about Kieran Tierney». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  62. «Scotland: Six new call-ups for Czech Republic and Denmark friendlies». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 10. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  63. «Scotland - Denmark, Mar 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  64. «Scotland 1-0 Denmark: McGinn and Tierney shine on debuts». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  65. «Scotland - Netherlands, Nov 9, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  66. «Scotland 0-1 Netherlands». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  67. 67,0 67,1 «Kieran Tierney». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  68. «Kieran Tierney hasn't forgotten his roots after hitting big-time with Celtic». The Scottish Sun (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  69. «Celtic's Kieran Tierney wins writers' young player of the year award». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  70. «It's a hat-trick for KT». SFWA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  71. «Premiership Team of the Season | SPFL». spfl.co.uk. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  72. «Kieran Tierney: Best role for Scotland is left-back insists Brendan Rodgers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրան Տիրնի» հոդվածին։