Jump to content

Կիլիմանջարո (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիլիմանջարո
Տեսակազգային պարկ
Երկիր Տանզանիա
ՎարչատարածքԿիլիմանջարո շրջան
Մակերես75 575 հեկտար
Աշխարհագրական տեղադրությունԿիլիմանջարո
Ձևավորում1973
Քարտեզ
Քարտեզ

Կիլիմանջարո ազգային պարկ, ազգային պարկ Տանզանիայի հյուսիսում։ Այստեղ է գտնվում Աֆրիկայի ամենաբարձր գագաթը` Կիլիմանջարոն։

1987 թվականից ի վեր ազգային պարկը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիմանջարո

Կիլիմանջարո ազգային պարկը տեղակայված է նույնանուն շրջանում՝ Մոշի քաղաքի մերձակայքում, Արուշա քաղաքից 128 կմ հեռավորության վրա։ Պարկի հիմնական սահմանը ընկած է ծովի մակարդակից 2700 մ բարձրության վրա, բացի այդ պարկն իր մեջ ներառում է վեց միջանցք՝ ցածրադիր անտառների միջով[1][2]։

Մինչև 2005 թվականը պարկի տարածքը 753 կմ2 էր, ևս 1078 կմ2 տարածք զբաղեցնում էր պարկի շրջակայքում գտնվող անտառային արգելոցը[1][2][3]։ 2005 թվականին այգին ընդարձակվել է և այժմ զբաղեցնում է 1668 կմ2 տարածք։

Լեռնագագաթի նվաճումը զբոսաշրջիկների հիմնական նպատակն է, որոնց թիվը տարեկան ավելի քան 10 000 է։ Այգում լեռնագնացության վեց երթուղի է տեղադրվել, որոնցից ամենատարածվածը Մարանգուի արահետն է[2]։ Բացի այդ այգում կարելի է տեսնել Շիրա սարահարթը և որսալ կարմրախայտ Չալա լճում, որը գտնվում է լեռան հարավարևելյան լանջի խառնարանում[1]։

Տարածքի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1910 թվականին գերմանական գաղութային կառավարությունը որոշեց պաշտպանել լեռը։ Այդ ժամանակ ստեղծվեց որսորդական արգելոց, որը 1921 թվականին փոխեց իր կարգավիճակը և դարձավ անտառային արգելոց։ 1973 թվականին Տանզանիայի կառավարությունը հայտարարեց լեռան վրա ազգային պարկի ստեղծման մասին (2700 մ), իսկ 1977 թվականին այն մատչելի դարձավ զբոսաշրջիկների համար։ 1987 թվականին պարկն ընդգրկվեց Տանզանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Ներկայումս պարկը բաժանված է յոթ գոտիների, որոնցից են ինտենսիվ հետիոտների ուղին, լեռնային և հարթ հատվածներում ցածր ինտենսիվության հետիոտնային, կառավարման, մշակութային և ցերեկային օգտագործման գոտիները։ Ամենամեծը վայրի բնության գոտին է։ 1995 թվականին պարկում աշխատողների ընդհանուր թիվը մոտ 150 էր[2]։

Պարկի հիմնական խնդիրները ապօրինի ծառահատումը, որսը և մեղրի հավաքումն են։ Բացի այդ վտանգ են ներկայացնում հրդեհները, որոնք հաճախ են տեղի ունենում պարկի հարավ-արևմտյան մասում, որը զբոսաշրջիկների շրջանում ամենատարածվածն է[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Mount Kilimanjaro National Park» (անգլերեն). Tanzania National Parks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Kilimanjaro National Park» (PDF) (անգլերեն). World Conservation Monitoring Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «Expansion of the National Parks» (անգլերեն). Tanzania National Parks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիլիմանջարո (ազգային պարկ)» հոդվածին։