Jump to content

Կարուսել (ֆիլմ, 1970)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարուսել
ռուս.՝ Карусель
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
ՀիմքԹախիծ, Շիլաշփոթ, Երախտապարտը, Ծխախոտի վնասակարության մասին, Սիրավեպ թավջութակով, Անպատկառը և Պոլինկա
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Շվեյցեր
Սցենարի հեղինակՄիխայիլ Շվեյցեր
ԴերակատարներՎլադիմիր Բասով, Նատալյա Վորոբյովա-Հրժիչ, Եվգենի Լեոնով, Իվան Լապիկով, Յուրի Վոլինցև, Պավել Պավլենկո, Վալենտինա Տիտովա, Վիկտոր Սերգաչյով`, Լեոնիդ Կուրավլյով, Ելենա Կորոլյովա, Իգոր Կաշինցև, Վյաչեսլավ Տիխոնով և Ժաննա Բոլոտովա
ՕպերատորԳերման Լավրով
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Կարուսել» (ռուս.՝ Карусель), Միխայիլ Շվեյցերի 1970 թվականին նկարահանած հեռուստատեսային ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է Անտոն Պավլովիչ Չեխովի նոթատետրի գրառումների և «Շիլաշփոթ» (1883), «Երախտապարտը» (1883), «Անպատկառը» (1885), «Ծխախոտի վնասի մասին» (1886), «Տխրություն» (1886), «Սիրավեպ թավջութակով» (1886), «Պոլինկա» (1887) վաղ շրջանի պատմվածքների հիման վրա և բաղկացած է յոթ իրար հետ կապված նովելներից։ 1976 թվականին ստեղծվել է ֆիլմի կինոտարբերակը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. նովել «Երախտապարտը»
  2. նովել «Անպատկառը»
  3. նովել «Սիրավեպ թավջութակով» (Ամառանոցային կախարդական տեսարան 5 մասից)
  4. նովել «Ծխախոտի վնասի մասին»
  5. նովել «Պոլինկա»
  6. նովել «Տխրություն»
  7. նովել «Շիլաշփոթ»

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Բասով` Սմիչկով
  • Նատալյա Վորոբյովա` Բիբուլովա
  • Եվգենի Լեոնով` Իվան Իվանովիչ Նյուխին
  • Իվան Լապիկով` Իոնա Պոտապով, կառապան
  • Պավել Պավլենկո` Իվան Պետրովիչ
  • Վալենտինա Տիտովա` Մարիա Սեմյոնովնա
  • Վիկտոր Սերգաչյով` Միշա Բոբով
  • Ելենա Կորոլյովա` Պոլենկա, դերձակուհի
  • Լեոնիդ Կուրավլյով` Նիկոլայ Տիմոֆեևիչ, կալվածքի կառավարիչ
  • Յուրի Վոլինցև` Սյուսին
  • Նիկոլայ Սերգեև` ալևոր դիրիժոր
  • Իգոր Կաշինցև` գրող
  • Վյաչեսլավ Տիխոնով` տան գլխավորը
  • Ժաննա Բոլոտովա` Յուլիա Վասիլևնա , տնային դաստիարակչուհի

Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալևտինա Ռումյանցևա` տիկին (տիտրերում չկա)
  • Իննա Ֆյոդրովա` կենդանաբանական այգու այցելու (տիտրերում չկա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Карусель. Из рассказов и записных книжек А.П. Чехова (1970)».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]