Կարմիր զանգեր։ Ֆիլմ 2։ Ես տեսել եմ նոր աշխարհի ծնունդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր զանգեր։ Ֆիլմ 2։ Ես տեսել եմ նոր աշխարհի ծնունդը
ռուս.՝ Красные колокола. Фильм 2. Я видел рождение нового мира
Երկիր ԽՍՀՄ
 Իտալիա
 Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Բոնդարչուկ
Սցենարի հեղինակՍերգեյ Բոնդարչուկ և Վալենտին Եժով[1]
ԴերակատարներՖրանկո Ներո, Բոգդան Ստուպկա[1], Սիդնի Ռոմ[1], Իրինա Սկոբցևա[1], Նիկոլայ Բոյարսկի[1], Սերգեյ Դորոգով[1], Լարիսա Բարաբանովա[1] և Ելենա Ֆինոգեևա[1]
ՕպերատորՎադիմ Յուսով
ԵրաժշտությունԳեորգի Սվիրիդով
ԿինոընկերությունՄոսֆիլմ[2], անհայտ[2] և անհայտ[2]
Տևողություն139 րոպե

«Կարմիր զանգեր։ Ֆիլմ 2։ Ես տեսել եմ նոր աշխարհի ծնունդը» (ռուս.՝ «Красные колокола. Фильм 2. Я видел рождение нового мира»), ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի 1982 թվականի խորհրդային ֆիլմը Ռուսաստանում 1917 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ֆիլմի հիմքում ընկած է Ջոն Ռիդի «Տասը օր, որ ցնցեցին աշխարհը» գիրքը։ «Կարմիր զանգեր» շարքի երկրորդ մասն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը փորձել է առավելագույն հավաստիությամբ վերականգնել 1917 թվականի պատմական իրադարձությունների ընթացքը՝ Լենինի Ռուսաստան վերադարձից մինչև Հոկտեմբերյան հեղափոխություն։ Ներկայացվում են զանգվածային երթերի և ցույցերի, մարդաշատ համագումարների և հանրահավաքների, հեղափոխական Պետրոգրադի փողոցների և մարտադաշտերի լայնածավալ պատկերներ։ Այդ թվում՝ լեգենդար կայարանը և զրահապատ մեքենայից Լենինի հայտնի ելույթը, հուլիսյան բազմահազարանոց ցույցը և դրա գնդակահարությունը ժամանակավոր կառավարության զորքերի կողմից, «Պրավդա» թերթի տպարանի ավերումը, որտեղից հենց նոր հեռացել էր Լենինը, Կոռնիլովշչինան, հրապարակում կարմիրգվարդիականների ուսուցանումը, Կերենսկու ելույթը Տավրիկյան պալատում, բոլշևիկների կենտրոնական կոմիտեի պատմական հանդիպումը զինված ապստամբության վերաբերյալ, հեղափոխական Սմոլնիի և Ձմեռային պալատի միջանցքները, և ամենուր իրադարձությունների մոտակայքում ամերիկյան լրագրող Ջոն Ռիդն է, որն անխոնջ կերպով նոթատետրում գրում է նորություններ պատմական իրադարձությունների վայրից։

Շարունակելով Էյզենշտեյնի ավանդույթները՝ Սերգեյ Բոնդարչուկը վավերագրական բծախնդրությամբ վերստեղծել է իրադարձությունների իրական պատկերը։ Այդ նպատակով նա գիտակցաբար հիմնական դերերը վստահել է նախկինում գրեթե չնկարահանված դերասանների, և որպես հեղափոխության գործող կերպարներ ցույց տվել այնպիսի «արգելված» պատմական դեմքեր, ինչպիսիք են Լ.Բ. Կամենևը, Գ. Զինովևը, Լև Տրոցկին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կերենսկու դերի համար դերասան երկար ժամանակ չի հաստատվել, քանի դեռ օգնականները ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկին խորհուրդ չեն տվել դերասան Բոգդան Ստուպկային։ Փորձերի համար Ստուպկան նախապատրաստել են Կերենսկու ելույթը Պետդումայի ամբիոնում։ Որոշակի անհաջողությունից հետո Բոնդարչուկը Ստուպկային դուրս է բերել միջանցք և խորհուրդ է տվել «ենթագիտակցորեն ազատ թողնել իրեն», որից հետո տեսարանը հաջողվել է[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, Հնդկաստան, 1985,
  • ԽՍՀՄ պետական մրցանակ - Սերգեյ Բոնդարչուկ, 1984,
  • ԽՍՀՄ պետական մրցանակ - Վադիմ Յուսով, 1984 թ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 DEFA film database
  3. Лилиана Фесенко — Интервью (2010 թ․ հունվարի 19). «Богдан Ступка: Жена Лариса — моё самое большое достижение». «Собеседник». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 2-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 27 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]