Jump to content

Կարեն Մաթևոսյան (իրավաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Մաթևոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Մաթևոսյան
Ծնվել էօգոստոսի 28, 1961(1961-08-28)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 29, 2024(2024-01-29)[1][2] (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունիրավաբան

Կարեն Բաղիշի Մաթևոսյան (օգոստոսի 28, 1961(1961-08-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 29, 2024(2024-01-29)[1][2], Երևան, Հայաստան), հայ իրավաբան, ՀՀ Վարչական դատարանի նախագահ (2010-2024)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985-1994 թթ. - աշխատել է որպես Աշտարակի միջշրջանային դատախազության քննիչ, ապա՝ Էջմիածնի միջշրջանային դատախազության քննիչ։
  • 1997-2001 թթ. - ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերով քննիչ։
  • 2001-2004 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
  • 2004 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
  • 2004 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ[3]։
  • 2008 թ. հունիսի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[4]։
  • 2008-2009 թթ. - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար։
  • 2009 թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր[5]։
  • 2010 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ[6]։
  • 2018 թ. հունվարի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր[7]։
Նախորդող
Տիգրան Մուկուչյան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ
Կարեն Մաթևոսյան

13 դեկտեմբերի 2010 - հունվարի 30, 2024
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ցավալի լուր․ Մահացել է Կարեն Մաթևոսյանը
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է դատավոր Կարեն Մաթևոսյանը
  3. «Կ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Կ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. Դատավորներ նշանակելու մասին
  6. Կ. Մաթևոսյանին ՀՀ վարչական դատարանի նախագահ նշանակելու մասին
  7. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.