Jump to content

Կարեն Խաչատրյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Խաչատրյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1962(1962-11-10) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  ԱՄՆ
ԿրթությունՀԱՊՀ (1984) և Մոսկվայի պետական լեռնային համալսարան (1989)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1989)
Մասնագիտությունգիտնական, գրող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀԱՊՀ
ԱնդամությունՀԳՄ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա և Հայաստանի ժուռնալիստների միություն

Կարեն Գևորգի Խաչատրյան (գրչանուն Խաչկար, նոյեմբերի 10, 1962(1962-11-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, գիտնական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնա-մետալուրգիական ֆակուլտետը, ստացել լեռնային ինժեներ-շինարարի որակավորում։ Աշխատել է Մեղրաձորի ոսկեհանքերում որպես հերթափոխի և տեղամասի պետ, այնուհետև՝ Վրաստանի հիդրոտեխնիկական կառույցների գիտահետազոտական ինստիտուտի թունելների վթարային բաժնում որպես հետազոտող ինժեներ։ 1988 թվականին վաղաժամկետ ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտի (այժմ՝ Մոսկվայի Պետական լեռնային համալսարանի) ասպիրանտուրան։ 1989 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1988-1992 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1991 թվականին Խաչատրյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

1992 թվականին գաղթել է ԱՄՆ։ 1992-2003 թվականներին աշխատել է Բևեռլի Հիլզի «PHOTORUN» կորպորացիայում որպես գլխավոր մենեջեր և վերահսկիչ։ 2006 թվականից պետական պաշտոնյա է, աշխատում է Լոս Անջելեսի համայնքային պետական աշխատանքների վարչությունում որպես աշխարհագրական տեղեկատվական համակարգերի գիտակ[1]։ ԱՄՆ-ում շարունակել է ուսումը, սովորել Նորթրիջի Կալիֆորնիայի Պետական Համալսարանում (CSUN) և Պոմոնայի Կալիֆորնիայի Պետական Պոլիտեխնիկական համալսարանում (Cal Poly Pomona)։ 2003 թվականին Խաչատրյանին շնորհվել է ընդերքաբանության դոկտորի գիտական աստիճան, 2009 թվականին՝ ինժեներա-շինարարական գիտությունների մագիստրոսի տիտղոս, 2016 թվականին՝ Հանրային կառավարման մագիստրոսի տիտղոս։ 2015 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ[2][3][4], դարձել Ակադեմիայի Ամերիկյան գիտական կենտրոնի " знаток" պարբերականի գլխավոր և հիմնադիր խմբագիրը, դրա համակարգչային և գեղարվեստական ձևավորողն ու սրբագիրը, (մինչև 2018 թվականի վերջ)։ 2016 -2018 թթ. եղել է Ակադեմիայի Ամերիկյան Գիտական Կենտրոնի (ՌԴ ԲԳԱ ԱԳԿ) փոխնախագահն ու գիտական քարտուղարը։ 2018 թվականի վերջից դուրս է եկել Վարչության կազմից։ 2014 թվականից նախկինում «Արևմտյան Հայաստան» կազմակերպության Գիտությունների ազգային ակադեմիայի, 2018 թվականի վերջից` Հայ-Ազգային Ամերիկյան Գիտությունների Ակադեմիայի (ՀԱԱԳԱ) հիմնադիր անդամ է, Ակադեմիայի փոխնախագահ, «ԳԻՏԱԿ» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիրը, դրա համակարգչային և գեղարվեստական ձևավորողն ու սրբագիրը:։ 2018 թվականի վերջից դուրս է եկել կազմակերպության Վարչության կազմից։ Հանդիսանում է վերոհիշյալ կազմակերպությունների պարգևների` (ՌԴ ԲԳԱ ԱԳԿ-ի "Վլադիմիր Վերնադսկու" մեդալ, "Պետրոս Մեծ" շքանշան, ՀԱԱԳԱ-ի "Վուդրո Վիլսոն" մեդալ, ինչպես նաև պատվոգրեր, շնորհակալագրեր, դիպլոմներ և այլն), և պարագաների` (խորհրդանիշներ, կնիքներ և այլն) նախագծող հեղինակը։ Հայաստանի գրողների միության անդամ է, Հայաստանի Ժուռնալիստների Միության Արխիվացված 2018-09-16 Wayback Machine անդամ, Ժուռնալիստների Միջազգային Ֆեդերացիայի անդամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ գրողների և Լրագրողների միության առաջին փոխնախագահ[5]։

Հեղինակ է 100-ից ավելի բանաստեղծությունների պատմավեպերի և պատմական և առեղծվածավիպակների, հրապարակագրությունների, հոդվածների, ակնարկների, թատերգությունների, նովելների, պատմվածքների[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության "Մայրենիի դեսպան" մեդալ
  • Հայաստանի Գրողների Միության «Գրական Վաստակի համար» մեդալ
  • Ճանաչման վկայական Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից /ստորագրությամբ Գլխավոր Հյուպատոս Սերգեյ Սարկիսովի/
  • Հայ Առաքելական Եկեղեցու Արեւմտյան թեմի Գիր Օրհնութեան և Գնահատանաց /ստորագրությամբ առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանի/
  • Արևմտյան Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Վուդրո Վիլսոնի» ոսկե մեդալ[7]
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ Գրողների Միության «Վերնատուն» ոսկե մեդալ
  • Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի "Գիտության և Մշակույթի Ասպետ" շքանշան
  • Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի Ամերիկյան Բաժանմունքի "Պետրոս Մեծ" շքանշան
  • Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի " Պատվո աստղ" շքանշան
  • Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի «Վլադիմիր Վերնադսկու» ոսկե մեդալ
  • Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի "Իվան Բունին" մեդալ

Ինչպես նաև մի շարք վկայականներ ԱՄՆ պետական իշխանական կառույցներից, որոնց թվում՝

  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի գնահատման վկայական /ստորագրությամբ կոնգրեսմեն Ադամ Շիֆֆի/
  • Կալիֆորնիայի նահանգի Սենատի գնահատման վկայական /ստորագրությամբ նահանգային սենատոր Էնթընի Պորտանտինոյի/
  • Կալիֆորնիայի նահանգի Օրենսդիր ժողովի գնահատման վկայական /ստորագրությամբ Օրենսդիր Ժողովի անդամ Լորա Ֆրիդմանի/
  • Գլենդեյլ քաղաքի քաղաքապետի գովասանագիր /ստորագրությամբ քաղաքապետ Վարդան Ղարպետյանի/

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Обоснование параметров контурного взрывания, обеспечивающих эффективность технологии и устойчивость конструкции крепи горных выработок : автореферат дис. ... кандидата технических наук : 05.15.04 / Гос. ком. СССР по нар. образованию. Моск. горн. ин-т. - Москва, 1989. - 15 с[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GIS "http://www.capeunion.org/members-make-difference/county-gis-day-grand-park Արխիվացված 2016-07-06 Wayback Machine"
  2. RANS "https://issuu.com/panorama-e/docs/panorama_16__2016"
  3. https://raen.info/academy/167-amerikanskii-nauchnyi-centr.html
  4. https://raen.info/academy/178-simvolika-nagrady.html
  5. https://www.facebook.com/profile.php?id=100069287290791
  6. «Խաչկարի Արձակ Երկերի Բազմաժանր Բնոյթը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  7. https://commons.wikimedia.org/wiki/File:Woodrow_Wilson_Medal.jpg
  8. Обоснование параметров контурного взрывания, обеспечивающих эффективность технологии и устойчивость конструкции крепи горных выработок

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]