Jump to content

Կարակուլ (մորթի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարակուլ (այլ կիրառումներ)
Կարակուլյան ցեղի գառ

Կարակուլ (Կարակուլ օազիսի անվանումից), կարակուլյան ցեղի 1-3 օրական գառան մորթի։

Արտաքին նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուր է, թեթև և գեղեցիկ, ունի գլանաձև, ալիքաձև, լոբաձև, օղակաձև, կիսաօղակաձև, սիսեռաձև և խցանանման խուճուճներ։ Առավել արժեքավոր են լոբաձև և գլանաձև խուճուճներով կարակուլները։ Արատավոր են սիսեռաձև, խցանանման և ձևափոխված խուճուճները։ Լավորակ խուճուճները գտնվում են սրբանի, թիակի և մնդավի հատվածներում, ցածրորակը՝ կողամասում, վատորակը՝ որովայնի և վերջավորությունների մասում։

Ըստ չափերի՝ լինում են.

  • մանր կամ նեղ
  • միջին
  • խոշոր մեծության։

Ըստ գույնի՝ կարակուլները առավելապես սև են (միջին հաշվով 80%), ավելի քիչ մոխրագույն (12-15%) և գունավոր (դարչնագույն, սպիտակ, վարդագույն) և այլն։ Կարակուլը գնահատվում է ըստ խուճուճի ձևի, չափսի, մորթու մակերեսի վրա նրանց տարածման։ Հանված մորթիները կոնսերվացնում, մշակում և չորացնում են, ապա վերամշակում ու ներկում են։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 299