Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծնվել է սեպտեմբերի 5 , 1989 (1989-09-05 ) [1] (34 տարեկան) Ծննդավայր Ժնև , Շվեյցարիա Կրթություն Երաժիշտների ինստիտուտ Քաղաքացիություն ԱՄՆ Կրոն հուդայականություն Մասնագիտություն մոդել, պրոդյուսեր, պարուհի, երգչուհի, դերասանուհի Ակտիվ շրջան 1998-այժմ Ժանրեր ժամանակակից R&B , EDM , փոփ , հիփ հոփ և սոուլ Ընտրանի Վամպիրի օրագրերը , Honey 2 ? , The Holiday Calendar ? և Operation Christmas Drop ? Համատեղ ապրող(ներ) Darren Genet ? [2] katgraham.com
Կատերինա Ալեքսանդրա Գրեմ (ավելի հայտնի է Կատ Գրեմ անունով, սեպտեմբերի 5 , 1989 (1989-09-05 ) [1] , Ժնև , Շվեյցարիա ), ամերիկյան դերասանուհի, երգչուհի, մոդել, պրոդյուսեր և պարուհի։ Առավել հայտնի դերերից է Բոննի Բեննեթը՝ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում[3] [4] [5] [6] ։
Կատերինան ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 5-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում։ Մեծացել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա ,ԱՄՆ)։ Նրա հայրը՝ Ժոզեֆը լիբերիացի է, իսկ մայրը՝ Նատաշան հրեա է, ռուսական և լեհական արմատներով։ Նրա պապը եղել է ՄԱԿ -ի դեսպան Լիբերիայում ։ Նա սկսել է իր կարիերան 1998 թվականից, խաղալով «Թակարդ ծնողների համար» կատակերգությունում՝ Լինդսի Լոհանի հետ։ Հետագայում հայտնվել է մի քանի ֆիլմերում, որոնց թվում են «Հայրիկը կրկին 17 տարեկան է» (2009) և «Սենյակի հարևանուհին» (2010)։ 2011 թվականին ստացել է գլխավոր դեր «Քաղցրիկը 2» ֆիլմում, որը ավելի հայտնի է «Պարերի քաղաք» անունով։ Նրա ավելի հայտնի դերերից է Բոնի Բենեթը «Վամպիրի օրագրերը» սերիալում[7] [8] [9] [10] [11] ։ Նկարահանվել է Ջասթին Բիբերի «Somebody to love», ամերիկական ռեփեր Nelly-ի «Just a dream», Դեմի Լովատոյի «I really don’t care» տեսահոլովակներում։
Կատերինան և Քոթրել Գիդրին հանդիպում են 2010 թվականից։ Առաջին անգամ նրանց նկատել են միասին Լոս Անջելոսում ձեռք ձեռքի բռնած զբոսնելիս։ 2012 թվականին Քոթրել Գիդրին և Կատերինան նշանվեցին։ 2014 թվականի դեկտեմբերին զույգը բաժանվեց։
Տարի
Հայերեն անվանումը
Բնօրինակ անվանումը
Դեր
1998
«Թակարդ ծնողների համար»
The Parent Trap
Ջեկի
2004
«Ջոնսոն ընտանիքի արձակուրդները»
Johnson Family Vacation
Պարուհի
2007
«Դժոխք Երկրի վրա»
Hell on Earth
Ֆելիցիա
2008
«Մեր առաջին Սուրբ Ծնունդը»
Our First Christmas
Բերնի
2010
Հայրիկը կրկին 17 տարեկան է
17 Again
Ջեյմի
2011
Dance Fu
Չակա Լովեբելլ
2011
Սենյակի հարևանուհի
The Roommate
Կիմ Ջոնսոն
2011
Քաղցրիկը 2:Պարերի քաղաք
Honey 2
Մարիա Ռամիրես
2012
Պարերի քաղաք
Boogie Town
Ինգրիտ
2012
Bleachers
Միլանիե
Տարի
Հայերեն անվանումը
Բնօրինակ անվանում
Դեր
2002
Լիզզի Մագուայր
Lizzie McGuire
Ջոկատի անդամ
2003
Մագոլմը ուշադրության կանտրոնում է
Malcolm in the Middle
Դերասանուհի
2003
Ուժեղ դեղորայք
Strong Medicine
էշլի Կոլլինզ
2004
Նոր Ժաննա Դ՛Արկ
Joan of Arcadia
Angela
2004
Like Family
Girl
2004
Grounded for Life
Laura
2006
Միայնակ սիրտ
The O.C.
Կիմ
2006
C.S.I։ Հանցագործության վայր
CSI: Crime Scene Investigation
Կիմ
2007
Համալսարան
Greek
Տիշա
2008
Հաննա Մոնտանա
Hannah Montana
Պարուհի
2009 -2017 [12]
Վամպիրի օրագրեր
The Vampire Diaries
Բոննի Բեննետ
Ձայնագրություն
Երգեր
2007։ «I Got It From My Mama»
2007։ «Donque Song» Featuring Snoop Dogg
2010։ «Sassy»
2010։ «Cold Hearted Snake»
2011։ «I Want It All»
2012։ «Put Your Graffiti on Me»
2013։ «I wanna say»
2013։ «Power»
Ալբոմներ
2012։ «Against The Wall»
2015 «Roxbury Drive»
Ֆոտո, վիդեո և աուդիո Թեմատիկ կայքեր Բառարաններ և հանրագիտարաններ