Կասպարս Կամբալա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կասպարս Կամբալա Kaspars Kambala | ||
Ակումբ | Անկարա | |
---|---|---|
Դիրքը | Կենտրոնական/ հարձակվող | |
Համար | № 20 | |
Ի ծնե տրված անունը | Կասպարս Կամբալա | |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 13, 1978 (45 տարեկան) | |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Ազգություն | Լատվիացի | |
Հասակ | 206 սմ | |
Քաշ | 125 կգ | |
համալսարան | ՆՀԼՎ (1997-2001) | |
Կարիերայի պատմություն
| ||
Էֆես Պիլսեն (2001–03) Ռեալ Մադրիդ (2003–04) ՈՒՆԻՔՍ Կազան (2004–05) Ֆեներբահչե (2005–07) ԱՍԿ Ռիգա (2007–09) Ենիսեյ Կրասնոյարս (2009-10) Լուկոյլ Ակադեմիկ (2010) Ալիագա Պետկիմ (2010-2011) Մահրամ Թեհրան (2011) Թյուրք Թելեքոմ ԲԱ (2011-2012) ՊԼ Քոլեջի (2013-այժմ) Անկարա (2013–2014) Բարոնս (2014–2015) Ադանասպոր (2015–2016) Մերձավոր Արևելքի համալսարան (2016–2017) Յուրմալա (2019) Օգրես Միլժի (2019–2020) Վարենիե Ռունչի (2020-այժմ) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Կասպարս Կամբալա (լատիշերեն՝ Kaspars Kambala, դեկտեմբերի 13, 1978, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։
Հասակը կազմում է 2, 06 մետր, իսկ քաշը՝ 125 կգ։ Բասկետբոլում հանդես է գալիս որպես կենտրոնական և ծանր հարձակվող։ Այլ կերպ հայտնի է «ԿԱՍ» և «Ավելին քան Ռոքի Բալբոա» մականուններով։
Կամբալան չորս տարի սովորել է ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգասի համալսարանում, որից հետո հանդես է եկել այնպիսի ակումբներում ինչպիսիք են «Էֆես Պիլսենը», «Ռեալ Մադրիդը», «ՈՒՆԻՔՍ»-ը և «Ֆեներբահչեն»։ 2006 թվականին Կամբալան 2 տարով որակազրկվում է, քանի որ բացասական է հանձնում դոպինգ-թեստը, որից հետո պարզվում է նրա արյան մեջ կոկայինի առկայությունը։ Այդ ընթացքում Կամբալան կարողանում է ի կատար ածել մանկության երազանքը և մուտք է գործում պրոֆեսիոնալ բռնցքամարտ։ 2008 թվականի հունվարի 11-ին տեղի է ունենում Կամբալայի առաջնաելույթը Լաս Վեգասում։ Բասկետբոլից որակազրկվելու երկու տարիների ընթացքում Կամբալան ունենում է 4 պրոֆեսիոնալ ելույթ՝ 3 հաղթանակով և 1 ոչ-ոքիով։
Որակազրկման ժամկետը լրանալուն պես Կամբալան նոր պայմանագիր է կնքում ռուսական «Ենիսեյ» ակումբի հետ։
Հանդես է եկել նաև Լատվիայի բասկետբոլի ազգային հավաքականում։