Կառլ Թուրեքյան
Կառլ Թուրեքյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1927[1] Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 15, 2013[1] (85 տարեկան) Բրենֆորդ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, երկրաֆիզիկոս, երկրաբան և երկրաքիմիկոս |
Հաստատություն(ներ) | Եյլի համալսարան |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Պարգևներ | |
Karl Karekin Turekian Վիքիպահեստում |
Կառլ Գարեգին Թուրեքյան (հոկտեմբերի 25, 1927[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 15, 2013[1], Բրենֆորդ[2][5]), ամերիկահայ երկրաֆիզիկոս, երկրաբան և երկրաքիմիկոս, գիտությունների դոկտոր, Եյլի համալսարանի երկրաբանության և երկրաֆիզիկայի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1984)[6], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, Երկրաքիմիական ընկերության նախագահ[7],Եյլի համալսարանի երկրաքիմիայի ռահվիրա[8]։ Ուսումնասիրել է մոլորակագիտության հարցերի լայն շրջանակներ։ Եյլի կենսոլորտային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն[9], Եյլի Եղիսաբեթյան ակումբի անդամ[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլ Թուրեքյանը ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 25-ին Բրոնքսում, Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների ընտանիքում։ Ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում։ 1949 թվականին բակալավրի աստիճան է ստացել Ուիթոն քոլեջում, իսկ 1955 թվականին Կոլումբիայի համալսարանում առաջիններից մեկը ստացել է երկրաքիմիայի դոկտորի աստիճան[10]։ Հաջորդ տարի նա ընդունվել է Եյլի համալսարան[8]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրեքյանի հետազոտությունների հիմնական ուղղությունը եղել է միկրոտարրերի երկրաքիմիան։ Զբաղվել է ծովային, մթնոլորտային և ցամաքային երկրաքիմիայի, ինչպես նաև մոլորակագիտության բնագավառում մոլորակների ձևավորման և զարգացման ուսումնասիրություններով։ Նրա աշխատանքի մեկ այլ ուղղություն էր երկրաքրոնոլոգիան։
Թուրեքյանի աշխատանքը հիմք է դրել ստրոնցիումի իզոտոպների հարաբերակցության լայն կիրառմանը Երկրի շրջակա միջավայրի պատմության բացահայտման գործում։ 1956 թվականին նա տեղափոխվել է Եյլի համալսարան, որտեղ էլ անցկացրել է իր հետագա ողջ մասնագիտական կարիերան[11]։
1970-ական թվականներին նա դարձել է GEOSECS ծրագրի ղեկավարներից մեկը, որը շատ բան է արել օվկիանոսում քիմիական հատկությունների հիմնարար բաշխումն առաջին անգամ բացահայտելու գործում[11]։
Թուրեքյանն ուսումնասիրել է Երկրի շրջակա միջավայրում քիմիական փոխանակումը և օգտագործել է տարբեր ռադիոակտիվ իզոտոպներ՝ որոշելու ապարների տարիքը, օվկիանոսում կենսաբանական պրոցեսների և մթնոլորտում ռադիոնուկլիդների տեղափոխման արագությունը[12]։
Թուրեքյանը խմբագրական պաշտոններ է զբաղեցրել ութ գիտական ամսագրերում և տարբեր վարչական պաշտոններ՝ Եյլի համալսարանում։ 1980-ական թվականներին եղել է երկրաբանության և երկրաֆիզիկայի ամբիոնի վարիչ[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1962 թվականին Թուրեքյանն ամուսնացել է Ռոքսանայի հետ։ Նրանց ունեցել են երկու զավակ՝ Կառլա Էնն և Վոն Չառլզ Թուրքյաններ, երկու թոռ[8]։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մորիս Յուինգի մեդալ (1997)[11]
- Վիկտոր Գոլդշմիդտի մրցանակ (1989)[13]
- Ուոլասթոնի մեդալ (1998)[8][14]
- Ուիլյամ Քլայդ ԴեՎեյնի մեդալ (2003)[15]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
- ↑ 5,0 5,1 «A Giant Has Fallen». Institute for Biospheric Studies (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Karl K. Turekian». www.nasonline.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Karl K. Turekian (1927-2013)». www.geochemsoc.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «In memoriam: Karl Turekian». YaleNews (անգլերեն). 2013 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Yale Environmental News, 2003
- ↑ National Academies Press, 2000
- ↑ 11,0 11,1 11,2 «Karl K. Turekian». Honors Program (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Karl Turekian | Faculty of Arts and Sciences». fas.yale.edu. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «V.M. Goldschmidt Award | Geochemical Society». www.geochemsoc.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «The Geological Society of London - Wollaston Medal». www.geolsoc.org.uk. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «DeVane Medalists | Yale Phi Beta Kappa». pbk.yalecollege.yale.edu. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Karl Turekian, An Institution Within an Institute!(անգլ.) // Yale University. —New Haven, Connecticut, 2003. — С. 1. Архивировано из первоисточника 15 Նոյեմբերի 2022.
- J. KIRK COCHRAN Karl K. Turekian (1927−2013)(անգլ.) // GEOPHYSICISTS. —Yale University, 2013. — № 43. — С. 387–388. Архивировано из первоисточника 15 Նոյեմբերի 2022.
- John H. Steele, Karl K. Turekian, Steve A. Thorpe Ocean Currents. — Elsevier Science, 2010. — 647 с. — ISBN 9780080964867
- Heinrich D. Holland, Karl K. Turekian, R.L. Rudnick The Crust Treatise on Geochemistry. — Elsevier Science, 2005. — 702 с. — ISBN 9780080448473
- Heinrich D Holland, Karl K. Turekian Readings from the Treatise on Geochemistry. — Elsevier Science, 2010. — 680 с.
- John H. Steele, Karl K. Turekian, Steve A. Thorpe Marine Biology. — Elsevier Science, 2010. — 647 с. — ISBN 9780080964805
- National Research Council, Division on Earth and Life Studies, Commission on Geosciences, Environment and Resources, Ocean Studies Board 50 Years of Ocean Discovery, National Science Foundation 1950-2000. — National Academies Press, 2000. — С. 27. — 283 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Թուրեքյան» հոդվածին։ |
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մարտի 15 մահեր
- 2013 մահեր
- Եյլի համալսարանի դասախոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկահայ քիմիկոսներ
- Ամերիկահայ ֆիզիկոսներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի երկրաբաններ
- Ամերիկացի երկրաքիմիկոսներ
- Գիտությունների դոկտորներ