Կառլոս Վելասկո Կարբալյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Վելասկո Կարբալյո
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1971(1971-03-16) (53 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի մրցավար
 Carlos Velasco Carballo Վիքիպահեստում

Կառլոս Վելասկո Կարբալյո (մարտի 16, 1971(1971-03-16), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլային մրցավար։ Մրցավարությունից ազատ ժամանակ աշխատում է որպես ինժեներ-տեխնոլոգ։ ՖԻՖԱ-ի մրցավար է 2008 թվականից։ Բրազիլիայում կայացած Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի մրցավարներից մեկը[1]։ Հայտնի է «Մանչեսթեր Սիթի» - «ՊՍԺ» խաղում ՊՍԺ-ի երկու գոլերի չեղարկմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին սկսել Է վարել Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի հանդիպումները։ 2008 թվականի մարտի 26-ին իր նորամուտը նշել է որպես ՖԻՖԱ-ի մրցավար՝ վարելով Իսրայելի և Չիլիի հավաքականների միջև ընկերական հանդիպումը (1:0)։ 2010 թվականի սեպտեմբերին նորամուտը նշել է ՈՒԵՖԱ֊ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ հանդիսանալով «Շախտյոր» - «Պարտիզան» (1:0) Հանդիպման գլխավոր մրցավարը։ 2011 թվականի մայիսին դատեց ՈՒԵՖԱ֊ի Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը՝ «Պորտու» - «Բրագա» (1:0)[2]։

Լեհաստանում և Ուկրաինայում կայացած Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղարկության մրցավարներից մեկն էր։

Միջինը մեկ խաղում ցույց է տալիս 1,83 դեղին և 0,05 կարմիր քարտ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Referees & Assistant referees for the 2014 FIFA World Cup» (PDF). FIFA. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  2. Finale UEFA Europa League a Velasco Carballo Արխիվացված 2012-02-21 Wayback Machine(իտալ.)
  3. Statistics Carlos Velasco Carballo Արխիվացված 2011-04-25 Wayback Machine(անգլ.)