Jump to content

Կապիկների հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիկների հուշարձան
ԵրկիրԱբխազիա
ՔաղաքՍուխում
Շինարարության սկիզբ1977
Շինարարության վերջ1977
ՎիճակՎնասված
Քարտեզ
Քարտեզ

Կապիկների հուշարձան, քանդակագործական հուշարձան՝ նվիրված կապիկներին փորձարարական բժշկությանն իրենց մատուցած ծառայությունների համար։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը գտնվում է Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում՝ Տրապեցիա լեռան վրա՝ Աբխազիայի Գիտությունների ակադեմիայի փորձարարական ախտաբանության և թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տարածքում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղադրվել է Աբխազիայի Նախարարների խորհրդի որոշմամբ Աբխազիայի կապիկների բուծարանի 50-ամյա հոբելյանի առթիվ, երբ ՓԱԹԳՀԻ-ն պարգևատրվեց Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով՝ մարդուց շնորհակալություն կապիկին պոլիոմիելիտի, դեղին տենդի, բծավոր տիֆի, մալարիայի, տուբերկուլյոզի և շատ այլ հիվանդությունների դեմ մարդու հաղթանակի համար։ Կապիկի հուշարձանը ձուլվեց Միշիշչիում։ Կշռում է 1,5 տոննա[1]

Հուշարձանը վնասվել էր Վրաց-աբխազական պատերազմի (1992-1993) վրացի զինվորների կողմից, որոնք հրացաններից կրակում էին հուշարձանի վրա։ Փամփուշտների հետքերը տեսանելի են մինչև օրս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավն այն է, որ պատվանդանի վրա հայտնվել է ոչ թե կապիկ, այլ բուծարանի պահապան, համադրիլների իմաստուն առաջնորդ Մուրրեյի քանդակը։ Նա պատկերված է նստած պատվանդանի վրա, որի վրա փորագրված են մարդկային այն հիվանդությունների անունները, որոնք ուսումնասիրված և հաղթահարված են շնորհիվ կապիկների վրա փորձերի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Заянчковский И. Ф. Памятники животным. — Киев, 1983. — С. 100—104

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятники «младшим братьям»». Тёплый Стан. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 30-ին.