Կամո Գյանջյան
Կամո Գյանջյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1948 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974) |
Ստեղծագործություն(ներ) | Էրեբունի թանգարան |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Անդամություն | ՀԳՄ |
Կամո Գյանջյան Վիքիքաղվածքում | |
Կամո Գյանջյան Վիքիդարանում | |
Kamo Gyanjian Վիքիպահեստում |
Կամո Նշանի Գյանջյան (Արիացի) (օգոստոսի 30, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1963-1968 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում
- 1968-1974 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում
- 1981 թվականին մասնակցել է Էրեբունի թանգարանի ներքին դեկորատիվ հարդարմանը (Խալդի և Թեյշեբա աստվածների բարձրաքանդակները)
- 1977 թվականին Հայաստանի նկարիչների միության անդամ է
- 1979 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում
- 2003-2008 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում
Հեղինակ է «Մենք՝ կամապաշտներս, ժամանակի ոլորտներում» (1997), «Վերազանցական պոեզիայի հորիզոններում» (2000) գրքերի, գրել է «Կամքի արվեստի մանիֆեստ» (1989), ստեղծել է բառարան՝ 19537 բառերով, բառակապակցություններով ու բառաբարդություններով[1]։
Մասնակցել է բազմաթիվ հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Երևան, Մոսկվա, Ռիգա, Նյու Յորք, Լոս Անջելես, Մոնրեալ և այլն)[2]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամո Գյանջյանն զբաղվում է գեղանկարչությամբ, քանդակագործությամբ, գրաֆիկայով, գրական ստեղծագործությամբ, գրում է արձակ, չափածո բանաստեղծություններ, ուսումնասիրում փիլիսոփայություն, ընդունում է Շոպենհաուերի աշխարհայեցողությունը[3]։
- «Տիեզերական կամքի ուրվականը» քանդակների շարքը («Տիեզերական սֆինքս», 1981, «Մետամորֆոզ», 1982, «Սմբատ Սպարապետ Գունդստաբլ», 1985
- «Կամքի պոռթկում» (1979)
- «20-րդ դարի Լաոկոոնը» (1982)
- «Ահեղ դատաստան» (1997) երփնագիր կոմպոզիցիաները
- «Աստեղային մարմին» (1991, «Տիեզերական կամքի նիրվանան» շարքից)
- «Տրանսցենդենտալ կոմպոզիցիա» (1993)
- «Տիեզերական էակ» (1994) գրաֆիկական աշխատանքները
Մեջբերումներ Կամո Գյանջյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվեստը կյանքի հետ կապ չունի, որովհետև արվեստը կյանքին զուգահեռ ֆենոմեն է։ Հնչյունը, գույնը, բառը, ֆորման կյանքի դրսևորումներ չեն՝ մարդու ներքին հրաշագործության արդյունք են։ Բառը, ֆորման չի ծնվում՝ հայտնվում է ակնթարթորեն, և այդ հայտնությունն իրավունք ունի ամրագրվել՝ որպես փաստ։ Իմպրեսիոնիզմը մեկն է, բայց իմպրեսիոնիստներից ամեն մեկը մի հրաշք է գործում, մեկը մյուսին չի կրկնում։ Նայում եմ Մատիսին՝ կախարդվում եմ։ Դա է երջանկությունը[4]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մենք՝ կամապաշտներս ժամանակի ոլորտներում», Պոեմ-էսսե, Բանաստեղծություններ, 1997 (Հեղինակ և նկարիչ՝ Կ. Գյանջյան)։
- «Վերազանցական պոեզիայի հորիզոններում», 2000 (Կամո Արիացի)։
- «Դեպի Գեղագիտության Լաբիրինթը Ոսկյա». էսսեներ, խոհաբանաստեղծական գրառումներ, փիլիսոփայական ընդհանրացումներ. Զանգակ հրատարակչություն, Երևան 2014։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Գրացիա
-
Տիեզերական Էակ
-
Տիեզերական Կամքի Ուրվականը, գրաֆիկա
-
Տիեզերական Կամքի Ուրվականը, գեղանկար
-
Քարե դարի արձագանքները, տուֆ
-
Գալակտիկական Թագուհի
-
Խալդ Աստված (Էրեբունի թանգարան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Ստեփանյան, Լուսինե. ««Եթե այսօր մարդը մարդուն չի ուտում, ապա պատճառն այն է, որ ուտելիք կա»». 168 Ժամ. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Գեղանկարիչ, քանդակագործ, գրող Կամո Գյանջյան
- ↑ «Եթե այսօր մարդը մարդուն չի ուտում, ապա պատճառն այն է, որ ուտելիք կա»
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օգոստոսի 30 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ
- Հայ նկարիչներ