Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 5, 2017 թ.
![Հակամարտության հիմնական տարածքները ցույց տվող քարտեզ](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/US_landings.jpg/200px-US_landings.jpg)
Խաղաղօվկիանոսյան պատերազմ, (անգլ.՝ The Pacific War), անվանվում է նաև Ասիախաղաղօվկիանոսյան պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական թատերաբեմ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արևելյան Ասիայում։ Այն լայն աշխարահագրական ընդգրկմամբ պատերազմ էր, որում ընդգրված էին Խաղաղօվկիանոսյան կղզիները, Հարավարևելյան Ասիան, Չինաստանը։ Երկրորդ Չին-ճապոնական պատերազմը սկսվել է 1937 թվականի հուլիսի 7-ին, իսկ արդեն 1931 թվականի սեպտեմբերի 19-ին Ճապոնիայի Մանջուրիա ներխուժումով սկսվել էին տեղային բնույթի ռազմական գործողություններ։ Այնուամենայնիվ ընդունված է, որ Խաղաղօվկիանոսյան պատերազմը սկսվել է 1941 թվականի դեկտմեբերի 7/8-ին, երբ կայսերական Ճապոնիայի զորքերը ներխուժեցին Թաիլանդ, Բրիտանիայի ենթակայության տակ գտնվող Մալայա, Սինգապուր, Հոնգ Կոնգ, Գուամ, Ֆիլիպիններ, ինչպես նաև հարձակվեցին ԱՄՆ-ի՝ Հավայան կղզիներում տեղակայված Փերլ Հարբոր ռազմաբազայի վրա։ Խաղաղօվկիանոսյան պատերազմը մղում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի Դաշնակից տերություններն ընդդեմ Ճապոնիայի, որը որոշ աջակցություն էր ստանում... Ավելին⇒