Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 22, 2017 թ.
![Նեապոլի պիցցա՝ Pizza Margherita](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/Eq_it-na_pizza-margherita_sep2005_sml.jpg/150px-Eq_it-na_pizza-margherita_sep2005_sml.jpg)
Իտալական խոհանոց (իտալ.՝ Cucina italiana), Իտալիայի ազգային խոհանոցը, որը տարածված է ամբողջ աշխարհում, ի շնորհիվ այնպիսի ճաշատեսակների, ինչպիսիք են՝ պիցցան, ռիզոտոն և սպագետտին: Իտալական խոհանոցը բազմատեսակ է, իսկ Իտալիայի յուրաքանչյուր շրջանն ունի իրեն բնորոշ ճաշատեսակները:
Իտալական աղբյուրները վկայում են, որ այս խոհանոցում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես այն ժամանակ, երբ բացահայտվել է Նոր Աշխարհը: Դրանից հետո իտալական ճաշատեսակներում հայտնվել են լոլիկը, կարտոֆիլը, տաքդեղը և եգիպտացորենը, որոնք ներկայումս հանդիսանում են իտալական ճաշատեսակների անբաժանելի մասը:
Իտալական խոհանոցը տարբեր ժամանակներում իր վրա կրել է հռոմեացիների, հույների, լանգոբարդների, արաբների, ֆրանսիացիների և այլ ազգությունների մշակութային ազդեցությունը, ինչն էլ հիմք է դարձել ժամանակակից իտալական խոհանոցի ձևավորման համար: Իտալական խոհանոցն աշխարհի... Ավելին⇒