Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 2, 2013 թ.
Appearance
- ... այս ֆրանսիացի ճարտարագետը ոչ միայն իր անունով կոչվող աշխարհահռչակ աշտարակի, այլ նաև ոչ պակաս նշանավոր արձանի նախագծողներից է։
- ... հայկական այս գյուղը արդեն մոտ 20 տարի օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
- ... պատմություն կա այն մասին, որ աշխարհահռչակ քաղաքական գործիչը հայկական կոնյակի մեծ սիրահար էր, և երբ զգացել է, որ իր նախընտրած «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, այդ մասին բողոքել է ԽՍՀՄ ղեկավարին, ով պարզել է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ հայ կոնյակագործը աքսորվել է Սիբիր, նրան անմիջապես ազատ են արձակել ու նշանակել նույն պաշտոնին։
- ... տարածքով աշխարհի ամենամեծ պետությունում կա ընդամենը 2 բնակիչ ունեցող գյուղ։
- ... ամենահայտնի վամպիրի մասին վեպի հեղինակը յոթ տարեկանից հաշմանդամ էր և չի կարողացել քայլել, բժիշկները հրաշքով նրան ոտքի են կանգնեցնել, որից հետո նա նույնիսկ ֆուտբոլով է զբաղվել։
- ... եվրոպական այս քաղաքը 115 անգամ ռազմական գործողությունների է ենթարկվել և 44 անգամ գետնին է հավասարվել։