Կաղապար:Այսօր/Սեպտեմբերի 27
Appearance
Հիմնական հոդված՝ Սեպտեմբերի 27
![Նիկոլ Դուման](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c0/Nikol_Duman2.jpg/140px-Nikol_Duman2.jpg)
- 1829 թ.՝ Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանը առաջին անգամ բարձրացան Արարատի գագաթը։
- 1905 թ.՝ գերմանական «Annalen der Physik» թերթում տպագրվեց Ալբերտ Այնշտայնի հոդվածը, որտեղ առաջին անգամ օգտագործվում էր նշանավոր E=mc² բանաձևը։
- 1913 թ.՝ ծնվել է Ալբերտ Էլիսը, ամերիկացի հոգեբան, աշխարհի ամենանշանավոր հոգեթերապևտներից մեկը (մահ. 2007 թ.)։
- 1914 թ.՝ մահացել է Նիկոլ Դումանը, հայ նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1867 թ.)։
- 1976 թ.՝ ծնվել է Ֆրանչեսկո Տոտտին, իտալացի ճանաչված ֆուտբոլիստ։
- 1984 թ.՝ ծնվել է Ավրիլ Լավինը, կանադացի հանրահայտ երգչուհի։
- 1990 թ.՝ ԽՍՀՄ-ը մտավ Ինտերպոլի մեջ։
![Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի հրթիռակոծումը ֆոսֆորային ռումբերով](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Arr%C3%AAt_sur_image_d%27un%28e%29_bombardement_-_explosion_%C3%A0_l%27arme_chimique_du_phosphore_blanc_en_Artkash_en_2020.png/140px-Arr%C3%AAt_sur_image_d%27un%28e%29_bombardement_-_explosion_%C3%A0_l%27arme_chimique_du_phosphore_blanc_en_Artkash_en_2020.png)
- 2004 թ.՝ Երևանի խորհուրդը հաստատեց Երևանի դրոշը։
- 2005 թ.՝ մահացել է Վիկտոր Իսրայելյանը, հայ խորհրդային դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր (ծն. 1919 թ.)։
- 2020 թ.՝ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։