Կաղապար:Այսօր/Մարտի 9
Appearance
Հիմնական հոդված՝ Մարտի 9
- 1842 թ. - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։
- 1908 թ. - հիմնադրվեց Ինտեր Միլան իտալական ֆուտբոլային ակումբը։
- 1943 թ. - ծնվել է Ռոբերտ Ֆիշերը, ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն (մահ. 2008թ.)
- 1953 թ. - Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ զոհվեցին հրմշտոցի արդյունքում։
- 1959 թ. - Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց Բարբի հանրահայտ տիկնիկը։
- 1961 թ. - Դալայ-Լաման դիմեց ՄԱԿ Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով։
- 1966 թ. - Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մասին։
- 1968 թ. - ծնվել է Յուրի Ջորկաեֆը, ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն։
- 1974 թ. - մահացել է Խաչիկ Դաշտենցը, հայ գրող, թարգմանիչ, բանասեր (ծն. 1910 թ.)։