Կաղապար:Այսօր/Հունվարի 8
Appearance
Հիմնական հոդված՝ Հունվարի 8
![Աղազար Լազարյան](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Lazarev_Lazar_Nazarovich_%28by_Ivan_Argunov%2C_1760-s%29.jpg/150px-Lazarev_Lazar_Nazarovich_%28by_Ivan_Argunov%2C_1760-s%29.jpg)
- 1782՝ մահացել է Աղազար Լազարյանը, հայ հասարակական գործիչ, վաճառական, եղել է Նոր Ջուղայի կառավարիչը, Լազարյանների տոհմի հիմնադիրը (ծն. 1700 թ.)։
- 1819՝ ծնվել է Արշակ Տեր-Ղուկասովը, ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս (մահ. 1881 թ.)։
- 1861՝ Ռուսական կայսրությունում տպագրվեց «Վոկրուգ սվետա» թերթի առաջին համարը։
- 1896՝ մահացել է Պոլ Վեռլենը, ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ (ծն. 1844 թ.)։
- 1957՝ Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձավ ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
- 1965՝ ծնվել է Ռիչարդ Կիրակոսյանը, հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ։
- 1977՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների՝ պայթյունի հետևանքով մահացավ 7 մարդ, 37-ը վիրավորվեցին։
- 2003՝ թուրքական «թուրքական ավիաուղիներ» ընկերության Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռը վթարի ենթարկվեց, որի հետևանքով մահացավ 75 մարդ։