Կաղապար:Այսօր/Հունվարի 7
Appearance
Հիմնական հոդված՝ Հունվարի 7
- 1558՝ Ֆրանսիան գրավեց մայրցամաքային Եվրոպայում գտնվող Անգլիային պատկանող վերջին տարածքը՝ Անգլիական Կալեն։
- 1610՝ Գալիլեո Գալիլեյը հայտնաբերեց Յուպիտերի չորս արբանյակները։
- 1785՝ ֆրանսիացի գյուտարար Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը մոնգոլֆիե օդապարիկով կատարեց առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով։
- 1920՝ մահացել է հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու, հասարակական գործիչ Վահան Տերյանը (ծն. 1885 թ.)։
- 1923՝ ծնվել է հայ նշանավոր երգիչ, հայկական ժողովրդական և աշուղական երգերի կատարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նորայր Մնացականյանը (մահ. 1986 թ.)։
- 1928՝ տեղի ունեցավ առաջին Ու-2 մակնիշի ինքնաթիռի («կուկուռուզնիկ») թռիչքը։
- 1943՝ մահացել է Նիկոլա Տեսլան, ազգությամբ սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար (ծն. 1856 թ.)։
- 1976՝ ծնվել է հայ աշխարհահռչակ բռնցքամարտիկ, մի քանի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը։
- 1987՝ ծնվել է հայ ճանաչված երգչուհի Սիրուշոն։
- 2011՝ մահացել է հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ Անահիտ Բայանդուրը (ծն. 1940 թ.)։