Կաղապար:Այսօր/Հունվարի 27
Appearance
Հիմնական հոդված՝ Հունվարի 27
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հաստատվել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր:
- 1832 թ. – ծնվել է Լուիս Քերոլը, անգլիացի գրող, նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակը (մահ. 1898 թ.:)
- 1899 թ. – ծնվել է Արարատ Ղարիբյանը, հայ լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1977 թ.):
- 1918 թ. – Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:
- 1919 թ. – ծնվել է Ռոս Բաղդասարյանը, ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան (մահ. 1972 թ.):
- 1939 թ. – ծնվել է Տիգրան Մանսուրյանը, հայ ճանաչված երգահան, հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործեր:
- 1942 թ. - մահացել է Նիկողայոս Ադոնցը, հայ պատմաբան, բյուզանդագետ և բանասեր (ծն. 1871 թ.)
- 1973 թ. – Փարիզում կնքվեց խաղաղության համաձայնագիր, համաձայն որի ամերիկյան զորքերը պետք է դուրս գային Վիետնամից, ինչով փաստորեն ավարտվում էր Վիետնամի պատերազմը:
- 2010 թ. – մահացել է Ջերոմ Դեյվիդ Սելինջերը, ամերիկացի գրող (ծն. 1919 թ.):