Կաղապար:Այսօր/Հունվարի 10
Appearance
Հիմնական հոդված՝ Հունվարի 10
![Հովհաննես Չմշկիկ](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/19/Histamenon_nomisma-John_I-sb1776.jpg/130px-Histamenon_nomisma-John_I-sb1776.jpg)
- մ.թ.ա. 49՝ Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձավ թևավոր խոսք։
- 976՝ մահացել է Հովհաննես Չմշկիկը, հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր։
- 1863՝ Լոնդոնում գործարկվեց աշխարհում առաջին մետրոպոլիտենը։
- 1920՝ ստեղծվեց Ազգերի լիգան։
- 1935՝ ծնվել է Զորի Բալայանը, հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ։
- 1938՝ ծնվել է Դոնալդ Կնուտը, ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ։
- 1946՝ տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի առաջին նիստը։
- 1955՝ ծնվել է Խորեն Հովհաննիսյանը, հայ հանրաճանաչ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ։
- 1958՝ ծնվել է Հրանտ Թոխատյանը, հայ ճանաչված դերասան, մշակութային գործիչ, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն։
- 1967՝ Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը։