Կաղապար:Այսօր/Հոկտեմբերի 27
Appearance
Հիմնական հոդված՝ Հոկտեմբերի 27
- 1728 թ. – ծնվել է Ջեյմս Կուկը, անգլիացի նշանավոր ծովագնաց, կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն։
- 1782 թ. – ծնվել է Նիկոլո Պագանինին, իտալացի հռչակավոր ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր (մահ. 1840 թ.)։
- 1904 թ. – բացվեց Նյու Յորքի մետրոպոլիտենը։
- 1938 թ. – ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարեց նեյլոնի հայտնաբերման մասին։
- 1938 թ. – մահացել է Արտաշես Խալաթովը, հայ տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ (ծն. 1894 թ.)։
- 1984 թ. – գործարկվեց Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին։
- 1991 թ. – Թուրքմենստանը հայտարարեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից։
- 1999 թ. – Հայաստանի Ազգային ժողովում նիստի ժամանակ սպանվեցին Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, պատգամավորներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։