Jump to content

Կալիբեկ Կուանիշպաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիբեկ Կուանիշպաև
Ծնվել էապրիլի 25, 1893(1893-04-25)
ԾննդավայրKarkaralinsk Uyezd, Սեմիպալատինսկի մարզ, Ստեփան նահանգապետ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 7, 1968(1968-06-07)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԱլմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և քաղաքական գործիչ
Պարգևներ և մրցանակներ

Կալիբեկ Կուանիշպաև (ապրիլի 25, 1893(1893-04-25), Karkaralinsk Uyezd, Սեմիպալատինսկի մարզ, Ստեփան նահանգապետ, Ռուսական կայսրություն - հունիսի 7, 1968(1968-06-07)[1], Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ղազախ խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959)։ 1925 թվականին մասնակցել է ղազախական առաջին պրոֆեսիոնալ թատրոնի (Կզըլ-Օրդա, այժմ՝ Ղազախստանի Մ. Աուեզովի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն, Ալմաթի) ստեղծմանը և մինչև կյանքի վերջն աշխատել այդ թատրոնում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1952)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիբեկ Կուանիշպաևը ծնվել է 1893 թվականի ապրիլի 25-ին Սարիտաու գյուղում (ներկայում՝ Կարկարալինսկի շրջան, Կարագանդ, Ղազախստան)։ Սերել է արգինների ցեղի կարակեսեկ տոհմի բայբորյան ենթատոհմից։

Եղել է հովիվ, սևագործ բանվոր։ Նրա՝ որպես ժողովրդական սրախոս-կատակերգուի առաջին ելույթները վերաբերում են 1920-ական թվականների սկզբին, երբ նա մասնակցել է Կոյադինյան տոնավաճառին (Սեմիպալատինսկից ոչ հեռու) «թափառաշրջիկ թատերախմբի» կազմում, որում ընդգրկված էին երգիչներ, ըմբիշներ, աճպարարներ, պարողներ և այլն[2]։

1925 թվականին Կզըլ-Օրդայում մասնակցել է առաջին պրոֆեսիանալ ղազախական թատրոնի ստեղծմանը (ներկայում՝ Ղազախստանի Մ. Աուեզովի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն1928 թվականին թատրոնի հետ միասին տեղափոխվել է Ալմա-Աթա և այնտեղ աշխատել թատերախմբում մինչև 1964 թվական։ Բեմական կյանքի քառասուն տարիների ընթացքում կատարել է ավելի քան 150 դեր։

1937 թվականից նկարահանվել է կինոյում։

Ծավալել է մանկավարժական գործունեություն։

Զբաղվել է նաև գեղարվեստական գրականությամբ, գրել է կարճ պիեսներ, սքեթչներ, հումորեսկներ, սատիրական բանաստեղծություններ ռադիոյի ու էստրադայի համար։ Թողարկել է սատիրական բանստեղծությունների երկու ժողովածուներ՝ «Түйреуіш» և «Шаншарлар»։ Հեղինակել է (Շախմետ Խուսաինովի հետ համահեղինակությամբ) «Шаншарлар» («Սրամիտները», բեմադրվել է Ղազախստանի Մ. Աուեզովի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնում 1948 թվականին) և «Ақ жаулық — көк жаулық» պիեսները։

Եղել է ՀամԿ(բ)Կ անդամ 1943 թվականից։ Ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-4 գումարումների պատգամավոր (1946-1958)[3]։

Կալիբեկ Կուանիշպաևը մահացել է 1968 թվականի հունիսի 7-ին։ Թաղվել է Ալմա Աթայի Կենտրոնական գերեզմանատանը[4]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1938 – «Ամանգելդի» – Բայբոլ
  • 1940 – «Ռայխան» – ակին
  • 1942 – «Երգ հսկայի մասին» (կարճամետրաժ)
  • 1945«Աբայի երգերը»Աբայ
  • 1948 – «Ոսկե եղջյուր» – Բերգալիև, նախարար
  • 1954 – «Պոեմ սիրո մասին» – Ժարկին
  • 1957 – «Նրա ժամանակը կգա» – Չինգիզ
  • 1957 – «Բոտագոզ» – էպիզոդ
  • 1959«Մի անգամ գիշերը»Ժարաս պապ
  • 1964 – «Անմորուք խաբեբան» – Էրալի
  • 1965 – «Իմ երազանքը» – էպիզոդ[3]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կալիբեկ Կուանիշպաևի անունով կոչվել է Ղազախստանի երաժշտական-դրամատիկական թատրոնն Աստանայում, ինչպես նաև փողոցներ Ալմաթիում, Կարագանդայում, Կարկարալինսկում։
  • Տեղադրվել է հուշատախտակ դերասանի տանը Կարկարալինսկի շրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Куанышпаев Калибек (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. История советского драматического театра. — М., 1966. — Т. 2. — С. 328.
  3. 3,0 3,1 3,2 М. К. Козыбаев и др. Алма-Ата. Энциклопедия. — Алма-Ата: Гл. ред. Казахской Советской энциклопедии, 1983. — 608 с. — 60 000 экз.
  4. КУАНЫШПАЕВ КАЛИБЕК (1893—1968)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Олидор О., «Калибек Куанышпаев», Москва, 1950.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 703