Jump to content

Ծռմռված տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծռմռված տունը
անգլ.՝ Crooked House և պորտ.՝ A Última Razão do Crime[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Ձևվեպ
ՀեղինակԱգաթա Քրիստի
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունDodd, Mead & Co
Հրատարակվել էմարտ 1949
ՆախորդThe Rose and the Yew Tree?
ՀաջորդThree Blind Mice and Other Stories?

«Ծռմռված տունը»[2] (անգլ.՝ Crooked House), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը։ Գրվել է 1949 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է ԱՄՆ-ում Dodd, Mead and Company հրատարակչության կողմից 1949 թվականին[3] և Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից նույն թվականի մայիսի 23-ին[4]։ 2017 թվականին թողարկվել վեպի բրիտանական էկրանավորումը[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում Չարլզ Հեյուորդը ծանոթանում է տարեց միլիոնատեր Արիստիդ Լեոնիդիսի թոռնուհու՝ Սոֆյա Լեոնիդիսի հետ։ Երկու տարի անց Չարլզը գնում է Սոֆյայի մոտ՝ խնդրելու նրա ձեռքը։ Բայց Սոֆյայի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել․ սպանվել է նրա պապը։ Մահվան հանգամանքները շուտով պարզվում են․ ինսուլինի փոխարեն պապին ներարկել են էզերինի՝ աչքի կաթիլների մահացու չափաբաժին։ Ընտանիքի ցանկացած անդամ կարող էր փոխել շշերը։ Չարլզը՝ լինելով ոստիկանության կոմիսարի օգնականի որդի, հանձն է առնում գործի քննությունը։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեսուչ Թավեներ - հետաքննում է գործը
  • Չարլզ Հեյուորդ - գործարար, օգնում է տեսուչ Թավեներին գործի հետաքննության ժամանակ
  • Սոֆյա Լեոնիդիս - սպանվածի թոռնուհին, Ֆիլիպ Լեոնիդիսի դուստրը
  • Էդիթ դե Հեվիլենդ - սպանված կինը
  • Բրենդա Լեոնիդիս - սպանվածի այրին, գլխավոր կասկածյալ
  • Ֆիլիպ Լեոնիդիս - սպանվածի կրտսեր որդին
  • Մագդա Լեոնիդիս (Ուեսթ) - դերասանուհի, Ֆիլիպի կինը
  • Ռոջեր Լեոնիդիս - սպանվածի ավագ որդին
  • Կլեմենսի Լեոնիդիս - Ռոջերի կինը
  • Ժոզեֆինա Լեոնիդիս - սպանվածի թոռնուհի, Ֆիլիպի դուստրը
  • Յուստաս Լեոնիդիս - սպանվածի թոռը, Ֆիլիպի որդին
  • Լորենս Բրաուն - Ջոզեֆինայի և Յուստասի ուսուցիչը, սիրահարված է Բրենդա Լեոնիդիսին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title)ISBN 972-38-1320-3
  2. «Ագաթա Քրիստի / Ծռմռված տունը». editprint.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  3. American Tribute to Agatha Christie
  4. The Scotsman 19 May 1949 (p. 9)
  5. Cohn, Gary (2017 թ․ նոյեմբերի 21). «What's on TV Tuesday: 'Crooked House' and 'Who Killed Tupac?'». New York Times.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]