Ծովահենաորորներ (լատին․՝ Stercorariidae), քարադրանմանների կարգիթռչունների ընտանիք։ Պատահական չվահյուր են կամ ձմեռող։ Հայտնի է 5, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ ծովահենաորոր միջին (Stercorerius pemarinus), ծովահենաորոր կարճապոչ (Stercorarius parasiticus) և ծովահենաորոր երկարապոչ (Stercorarius longicaudus)։
Մարմնի երկարկարությունը 41-48 սմ է, թևերի բացվածքը՝ 110-138 սմ, կենդանի զանգվածը՝ 250-600 գ։ Համարվում են որորների պարզունակ տեսակներ, սակայն առավել գիշատիչ են։ Ընդհանուր փետրածածկը վերևից գորշ դարչնագույն է, ներքևից՝ սպիտակավուն։ Տարբերանշանները մարմնի, պոչի, թևերի և այլ մասերի չափերն ու փետրագունավորումն են։ Ծովահենավորորների պոչը սրածայր է՝ ի հաշիվ պոչի միջին զույգ փետուրների երկարության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։