Խուլթիկ
Գյուղ | ||
---|---|---|
Խուլթիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Տատիկի գավառակ | |
Այլ անվանումներ | Գուլթիկ, Կեթիկ, Կուլտիկ, Ղուլթիկ, Ղուլթիք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1779 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | խուլթիկցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 13000 | |
|
Խուլթիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում` Տատիկ գավառակում։ Գտնվում է Բիթլիս քաղաքից 16 կմ հարավ-արևելք։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջապատված է լեռներով և ունի գեղեցիկ բնություն։ Գյուղը ջրառատ է։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խուլթիկը եղել է գավառակի ամենամարդաշատ և նշանավոր գյուղը։ 1909 թվականին ուներ 1779 (334 ընտանիք) հայ բնակիչ։ Խուլթիկի բնակիչների մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ գյուղն ավերվել է։ Կենդանի մնացածներն ապաստանեցին օտար երկրներում։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և արհեստներով (բրուտագործություն, երկաթագործություն, կտավագործություն)։ Խուլթեցիների ստեղծած կտավը, խեցեղենն ու երկաթյա առարկաները մեծ համբավ ուներ հարևան գավառներում և հիմնականում սպառվում էին Խնուսի և Ալաշկերտի գավառակներում։
Պատմամշակույթային կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խուլթիկն հարուստ էր պատմաճարտարապետական հուշարձաններով։ Կային երկու քարաշեն և կամարակապ կամուրջներ, 5 ջրաղացներ։
Գյուղում կար երեք եկեղեցի (Ս. Գևորգ, Ս. Հովհաննես-Ավետարանիչ, Ս. Հովհաննես-Մկրտիչ)։ Գյուղն ուներ սրբավայրեր, գերեզմանոց՝ զույգ մատուռներով։ Գերեզմանոցը գտնվում էր գյուղի հարավային կողմում, որի մոտ գտնվում էին Ս. Հովհաննես և Ս. Սիմոն մատուռները, իսկ քիչ հեռվում` «Թփերով խաչ» ուխտատեղին։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին դարերում Խուլթիկը եղել է հայ գրչության կենտրոն։ Պահպանվել են այստեղ գրված մի քանի ձեռագրեր։
XX դարի սկզբին ուներ 2 դպրոց՝ արական և իգական (50 տղաներ և 20 աղջիկներ)։ Դպրոցը պահվում էր Կ. Պոլսի «Եղբայրասեր» ընկերության նպաստով, որն հիմնել էին Կ. Պոլիսից գաղթած խուլթիկցի պանդուխտները[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 818
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 99)։ |
|