Խուան Բերտոլի Կալդերոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Բերտոլի Կալդերոնի
Ծնվել է1820
ԾննդավայրԲաստիա
Մահացել էհունիսի 12, 1885(1885-06-12)
Վախճանի վայրՊոնսե, Պուերտո Ռիկո, ԱՄՆ
Ոճ(եր)նեոդասական ճարտարապետություն
Ուշագրավ աշխատանքներԼա Պերլա թատրոն, Պուերտոռիկյան երաժշտության թանգարան, Պոնսեի մշակույթի կենտրոն և Վիվեսի տուն

Խուան Բերտոլի Կալդերոնի (իսպ.՝ Juan Bertoli Calderoni, 1820, Բաստիա - հունիսի 12, 1885(1885-06-12), Պոնսե, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), 19-րդ դարի ֆրանսիացի ճարտարապետ Բաստիայից[1], ով երկար ժամանակ բնակվել է Պուերտո Ռիկոյի Պոնսե քաղաքում, որտեղ նախագծել է բազում կառույցներ, այդ թվում՝ Լա Պերլա թատրոնը, Պուերտոռիկյան երաժշտության թանգարանը, Պոնսեի մշակույթի կենտրոնի ներկայիս շենքը (Քրիստինա փողոց № 70):

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Պերլա թատրոն, ճարտարապետ՝ Խուան Բերտոլի Կալդերոնի

Խուան Բերտոլի Կալդերոնին Պուերտո Ռիկո է եկել 1845 թվականին Կորսիկա կղզու Բաստիա համայնքից՝ Սան Խուանում աշխատելու La Fortaleza-ում և իսպանական այլ ռազմակայաններում[1]։ Հմտությունները կատարելագործելու համար նա տեղափոխվել է Պոնսե, որտեղ նախագծել է Լա Պերլա թատրոնը և ղեկավարել է թատրոնի կառուցման աշխատանքները։ Շենքը եղել է Պոնսեի առաջին նեոդասական ճարտարապետություն ունեցող կառույցը։

Բերտոլիի հայտնի գործերից է Լա Պերլա թատրոնը (1860-ական թվականներ)։ Քրիստինա փողոց № 70 հասցեում նա նախագծել է Էրմելինդո Սալասարի Պոնսեի նստավայրը, որտեղ տեղակայվել է Պոնսեի արվեստի թանգարանը[2], այժմ՝ Պոնսեի մշակույթի կենտրոնը։ Նախագծել է նաև Ասիենդա Բուենա Վիստայի սեփականատիրոջ Վիվեսի տունը[3]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտոլին հիշատակված է Պոնսեի Տրիսենտենիալ զբոսայգու «Հռչակավոր պոնսեցիներ հարթակում»[4]։ Պոնսեի Սեգունդո շրջանում Բերտոլիի անունով է կոչվում փողոց, որը տանում է դեպի Սեռալես ամրոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Neysa Rodriguez Deynes. Breviario sobre la Historia de Ponce y sus Principales Lugares de Interes. 1st edition. 1991. San Juan, PR: Model Offset Printing. Page 53.
  2. En precario la sede ponceña: Incierto futuro para el Centro Cultural. Jason Rodríguez Grafal. La Perla del Sur. March 16, 2011.
  3. NRHP Registration Form. Carlos A. Rubio Cancela. Puerto Rico Office Of Historical Preservation. Page 3. Retrieved 20 December 2013.
  4. Architecture. TravelPonce. Retrieved 18 June 2012.