Խոսրով, Խոսրովգետ, Խոսրովչայ, գետ ՀայաստանիԱրարատի մարզում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավարևմտյան լանջերի մոտ 2900 մ բարձրությունից և Ուրցաձոր գյուղից 4 կմ հյուսիս-արևելք մոտ 1165 մ բարձրության վրա աջից միախառևվում Վեդիի գետին։ Երկարությունը՝ 18 կմ, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 50-65 կմ²։ Ստորին հոսանքն ընկած է Կոտուց և Խոսրովասար լեռնագագաթների միջև։ Ջրի միջին տարեկան ծախսը չի գերազանցում 0,5 մ³/վ[2][3]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 56 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։