Խոսրով Քեշիշյան
Ծնվել է | 1879 կամ 1880 |
---|---|
Ծննդավայր | Մալաթիա, Թուրքիա |
Մահացել է | հունիսի 15, 1915 |
Մահվան վայր | Մալաթիա, Թուրքիա |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Կրթություն | Եփրատ քոլեջ և Բեյրութի ամերիկյան համալսարան (1902) |
Մասնագիտություն | գրող, բժիշկ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Խոսրով Համբարձումի Քեշիշյան (1879 կամ 1880, Մալաթիա, Թուրքիա - հունիսի 15, 1915, Մալաթիա, Թուրքիա) հայ դեղագործ, գրող, հասարակական և քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1879/1880 թվականին, Խարբերդի նահանգի Մելիտինեի գավառի կենտրոն Մելիտինե քաղաքում։ Բժիշկ Միքայել Քեշիշյանի եղբայրն է։ Կրթությունն ստացել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփրատ քոլեջում։ 1900-1902 թվականներին ուսանել է Բեյրութի ամերիկյան համալսարանում և դեղագործի կոչում ստացել։ Վերադառնալով Մելիտինե՝ եղբոր՝ Միքայելի նյութական աջակցությամբ բացել է սեփական դեղատուն և դեղագործ աշխատել։ Դավանանքով ավետարանական է։ Եղել է ՀՅԴ գործիչ, գրող։
1915 թվականին թուրքերը, իմանալով բժիշկ եղբոր՝ Միքայելի՝ օսմանյան բանակից փախուստի ու Զորավար Անդրանիկի բանակին միանալու մասին, անմիջապես ձերբակալել են Խոսրովին։ Թշնամու ձեռքով չսպանվելու համար Խոսրովը Մելիտինեի բանտում թույն է խմել։ Սակայն թուրք դահիճները նրան շտապ դեղաթափ են արել, և ի պատիժ այդ հանդգնության, դաժանաբար կացնահար արել 1915 թվականի հունիսի 15-ին՝ 36 տարեկանում։ Այդ մասին Արշակ Ալպոյաճյանը գրում է. «…1915 թվականին Մելիտինեի մէջ ալ առաջին անգամ ձերբակալուեցան մտաւորական առաջնորդներ, որոնց հետ էր Խոսրով Քեշիշեանը, որ դժոխային տանջանքներէ յետոյ կացինահար սպաննուած է թուրք ճիւաղներու կողմէ»[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արշակ Ալպօյաճեան, Պատմութիւն Արաբկիրի հայոց, Պէյրութ, 1915։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն Արաբկիրի հայոց, Պէյրութ, 1915։
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Թէոդիկ, Գողգոթայ հայ հոգեւորականութեան, Նիւ Եորք, 1985։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազդակ», 01-11-2012։
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսրով Քեշիշյան» հոդվածին։ |
|
- 1879 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Մալաթիա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 15 մահեր
- 1915 մահեր
- Մելիտինե քաղաքում մահացածներ
- Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտներ
- ՀՅԴ անդամներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ դեղագործներ
- Հայոց ցեղասպանության զոհեր
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ տղամարդ գրողներ