Խոսե դե լա Տորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե դե լա Տորե
Ծննդյան թիվ՝ապրիլի 20, 1986(1986-04-20) (38 տարեկան)
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 10387964

Խոսե դե լա Տորե (իսպ.՝ Josè de la Torre, ապրիլի 20, 1986(1986-04-20)), իսպանացի դերասան, որն առավել հայտնի է Նեթֆլիքսի «Խաղալիք տղա» հեռուստասերիալում կատարած Իվանի դերով[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մալագայում Անտոնիո Բանդերասի հիմնած մասնավոր Escuela Superior de Arte Dramático համալսարանում։ Հետո թատերական կրթություն է ստացել Մադրիդում։ Ուսումն ավարտելուց հետո սկզբում աշխատել է միայն թատրոնում՝ իսպանական տարբեր բեմադրություններում, օրինակ՝ Ելենա Սանտոսի «Lunas Viejas»-ը և Քրիստինա Գարսիա Պինտոյի և Պաբլո Գարսիայի ռեժիսորավորած «Cuento de Navidad»-ը։ Դերասանի մեկ այլ կարևոր ներկայացումներից է եղել Սելիա Դոլչիի «Չիկագոն», որի հետ նաև աշխատել է նաև «Paisaje Con Argonautas»ի վրա[3]։

2017 թվականին «Ծառայել և պաշտպանել» հեռուստասերիալում կատարել է իր առաջնաելույթը որպես հեռուստատեսային դերասան։ 2019 թվականին նկարահանվել է «Խաղալիք տղա» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Իվանի դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
2017 Ծառայել և պաշտպանել Servir y proteger Գոյո Գարսիա 9 էպիզոդ
2019-ներկա Խաղալիք տղա Toy Boy Իվան Նյետո Գիլիեն Հիմնական դեր
2020 Դեմ առ դեմ։ Օազիս Vis a vis: El Oasis Գործակալ Պերես 2 էպիզոդ
2020 Սերը անհանգիստ ժամանակներում Amar en tiempos revueltos Ռոկե 4 էպիզոդ[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archysport (2022 թ․ մայիսի 8). «Jesús Mosquera and José de la Torre, protagonists of Toy Boy, give their opinion about their fans». Archysport (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Jose De La Torre Photostream». Zimbio (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
  3. www.celebscloseups.com https://www.celebscloseups.com/cgi-sys/suspendedpage.cgi. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «José de la Torre». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]