Խոթանլի, Խափանլի, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կարսի գավառում։ 1913 թվականի հունվարի 1-ի տվյալներով ուներ 430 (51 ընտանիք) բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ 1878 թվականին միացվել է Ռուսաստանին։ Խոթանլիի հայերը բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։